Rate this item
(0 votes)

Վարդան Մինասյան. «Հուսով եմ «Արցախի» հետ խաղում Իվայլո Դիմիտրովի «սև գիծը» կվերանա»

ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրին ընդառաջ, «Արարատ-Արմենիա ակումբի մամուլի ծառայությունը հարցազրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ` «Արցախի»  հետ խաղի, իր ակնկալիքների,  Ժիրայր Շաղոյանի մարզավիճակի և Իվայլո Դիմիտրովին վերբերող հարցերի շուրջ:
-  Ժիրայր Շաղոյանը   Մ19 նՀՀ  հավաքականի կազմում հանդես եկավ միջազգային ընկերական մրցաշարի որին, մասնակցում էին Մ19 Պորտուգալիայի, Գերմանիայի և Հոլանդիայի հավաքականները, ինչպե՞ս կգնահատեք նրա մասնակցությունը և պատրաստվածությունը:
- Նա իր խաղով տարբերվել է բոլորից, և դա միայն իմ կարծիքը չէ, շատերն են նկատել իր տարբերվող խաղաոճը: Կարծում եմ պատճառը այն է, որ նա «Արարատ-Արմենիայի»  կազմում հանդես է գալիսՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում: Նա հոգեբանորեն պատրաստ էր այդ խաղերին, դրա համար էլ շատ լավ որակներ ցույց տվեց:
-  Նոյմբերի 24-ին  խաղալու եք «Արցախի»  դեմ, որն այդքան էլ լավ հանդես չի գալիս ընթացիկ առաջնությունում և գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին տեղերում: Ինչպե՞ս եք դուք բացառելու մրցակցին թերագնահատելու վտանգը:
- Ոչ, չեմ կարծում, որ անհաջող են հանդես գալիս, քանի որ իրենք անում են իրենց լավագույնը և օգտագործում են բոլոր ռեսուրսները լավ հանդես գալու համար: Ես միշտ նշել եմ, որ մեզ համար կապ չունի, թե որ թիմի հետ ենք խաղում: Բոլոր թիմերն էլ ունեն իրենց ուժեղ և թույլ կողմերը, որոնց վրա էլ մենք կենտրոնանում ենք:
-  Իվայլո Դիմիտրովը հիանալի էր հանդես գալիս առաջնության առաջին շրջանում՝ լավագույն ռմբարկուն էր:2-րդ  շրջանում  կարծես նրա մոտ «սև գիծ» է և նա չի կարողանում այդքան լավ հանդես գալ: Ինչպե՞ս կգնահատեք նրա հոգեբանական վիճակը:
- Հոգեբանորեն չեմ կարող ասել, որ նա լավ վիճակում է և դա կախված է հենց նրա հետ, որ գոլեր չի խփում: Ես նրա հետ շատ եմ խոսում այդ թեմայով և փորձում եմ նրան օգնել, որ նա շատ չհուսահատվի: Մենք շատ ենք օգնում իրեն մեր խորհուրդներով, բայց նա ինքը պետք է կարողանա հաղթահարել դա: Վերջին պարապմունքներին շատ լավ է հանդես գալիս, հուսով ենք վաղը նույնպես լավ հանդես կգա և այդ սև գիծը ամբողջովին կվերանա:


©2018 Armenian Soccer

back to top