Rate this item
(0 votes)

Մարկոսը կվիրահատվի … Իտալիայում

«Ակտոբեի» նոր սեփականատեր Սամատ Սմակովը նոյեմբերի  21-ին  տված մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարել է, որ չնայած Մարկոս Պիզելիի ունեցած լուրջ վնասվածքին, ակումբը մտադիր է երկարաձգել համագործակցությունը ՀՀ ազգային  հավաքականի կիսապաշտպանի  հետ և կաջակցի  նրան վերականգման պրոցեսում:
«Մարկոսը շատ բան է արել թիմի համար: Թեև  նա հիմա վնասվածք ունի եւ հենակներով է շարժվում, նրան նոր պայմանագիր կառաջարկվի: Չի կարելի հենց այնպես դուրս թողնել  վնասվածք ստացած խաղացողին: Ինքս վերջերս եմ ավարտել ֆուտբոլիստի կարիերան, եւ գիտեմ՝ ինչ է դա նշանակում: Ցավոք, նման բաներ պատահում են: Մարկոսի ներկայացուցիչների հետ մշտական կապի մեջ եմ: Այժմ նրան վիրատահություն է սպասվում, որն անելու են Իտալիայում: Եթե ամեն ինչ լավ ընթանա, արդեն հունվարին նա ակումբի տրամադրության տակ կլինի»,-   Սմակովի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնկան կայքը:
Հիշեցնենք,որ Մարկոսը վնասվածք է ստացել հոկտեմբերի 16-ին Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի 4-րդ տուրում, որում ՀՀ ընտրանին  տանը ջախջախեց Մակեդոնիայի (4:0հավաքկանին:Հանդիպման  12-րդ րոպեին հաշիվը բացելուց մի քանի րոպե անց Պիզելին  ստիպված փոխարինվեց: Հավելենք նաև, որ ՀՀազագային հավաքականի կիսապաշտպանը ճանաչվել է  2018թ Ղազախստանի   առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Նա նաև  խփած 18 գոլով արժանացել է   ստուգատեսի լավագույն ռմբարկուի մրցանակին:


©2018 Armenian Soccer

back to top