Rate this item
(0 votes)

«Փյունիկը» կմասնակցի ՌԴ-ի ՖԱԼ-ի 2019թ գավաթի խաղարկությանը

2019թ սկզբում`ձմեռային խաղադադարի   ընթացքում Երևանի «Փյունիկը» մասնակցելու  է ՌԴ-ի 1-ին խմբի՝ ՖԱԼ-ի գավաթի խաղարկությանը:Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը: Այդ բնույթով ընկերական  մրցաշարն է,որին մասնակցում են ՌԴ ՖԱԼ-ի առաջնության մասնակից թիմեր:ՌԴ ՖԱԼ-ի գավաթի խաղարկությունն ընթանալու է  փետրվարի 8-21-ը Կիպրոսում:
Տալալաևը մասնավորապես նշել է.
«Ես կասեի,  ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունը դա ՌԴ-ի ՖԱԼ-ի առաջնության միջակների առաջնություն է: Միջմրցաշրջանային հավաքի ժամանակ մենք ոչ-ոքի խաղացինք  «Նիժնի Նովգորոդի» հետ:Այնպես ,որ խաղամակարդակները   համաչափելի են:  «Փյունիկը» նպատկադրվել է մասնկցել ՖԱԼ-ի գավաթի խաղարկությանը:արդեն ներկայացրել ենք մասնակցության հայտն իսկ ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանն էլ հաստատել է ֆինանսական  աջակցության երաշխավորումը:   Կիպրոսում կհամեմատենք մեր  թիմի մակարդակը  ՖԱԼ-ի առաջնության մասնկից թիմերի հետ: Գուցե որոշ չափով  գերագնահատում եմ իմ խաղացողների հնարավորությունները, սակայն համարում եմ,  որ նրանք զգալի՝ մեծ թռիչք են կատարել որակի  բարձրացման առումով»:


©2018 Armenian Soccer

back to top