«Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին պաշտոնապես ճանաչվել է Ղազախստանի պրոֆեսիոնալ լիգայի՝ՂՊԼ-ի վարկածով Ղազախստանի ավարտված պրիմեր լիգայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
34-ամյա ֆուտբոլիստը 69 միավոր է ստացել և զգալիորեն առաջ անցել «Աստանայի» ներկայացուցիչ Մարտին Տոմասովից (41միավոր) և Բաուրժան Իսլամխանից(24միավոր), ով ներկայացնում է «Կայրաթը»:
Քվեարկությանը մասնակցել են Ղազախստանի պրեմիեր լիգայի բոլոր ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները և ավագները: Մարզիչներն ու ավագները նախապատվությունը տվել են Մարկոսին: Պիզելիին առաջին տեղում է նշել 12 մարզիչներից 9-ը: Ի դեպ. ակումբների ղեկավարները չեն կիսել մարզիչների ու ֆուտբոլիստների կարծիքը: «Ակտոբեի» նախագահն է Մարկոսին առաջին տեղում նշել: Մյուս ակումբերի 11 ղեկավարներից 6-ն առաջնության լավագույն ռմբարկուին անգամ եռյակում չեն ընդգրկել:
Հիշեցնեք, որ Պիզելին Ղազախստանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաև Sport.kz կայքի վարկածով:Նա նաև առաջնության լավագույն ռմբարկուն էր ճանաչվել խփած 18 գոլով;
©2018 Armenian Soccer