Rate this item
(0 votes)

ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄԱՅԱՆ. «ՄՐՑԱՇՐՋԱՆ -2018-Ը ԳԼԽԱՎՈՐԱԾՍ ԹԻՄԻ՝Golden state 2008 black –Ի ՀԱՄԱՐ ԼԻՈՎԻՆ ՀԱՋՈՂՎԱԾ ԷՐ»

Ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի նախկին  լավագույն խաղացողներից  մեկը` ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆՆ ներկայումս մարզչական  գործնեությունն է  ծավալում ԱՄՆ-ում: Նրա գլխավորած թիմեր մեծ հաջողությամբ են հանդես գալիս ԱՄՆ պատանեկան առաջնություններում և միջազգային տարբեր  մրցաշարերում:  
Արտավազդ Քարամյանին  խնդրեցինք ամփոփել  իմ գլխավորած թիմի` Golden state 2008 black –ի   մրցաշրջանի արդյունքները.
«ԱՄՆ-ում  ֆուտբոլի պատանեկան առաջնությունները անցկացվում են  3 մակարդակներով՝ Silver, Silver elit և Gold:Մենք այս տարի ելույթ էինք ունենում Silver կարգի առաջնությունում, որտեղ հաղթող ճանաչվելով  իրավունք ստացանք հաջորդ մրցշարջանում հանդեսգալու ավելի բարձր կարգի` Silver elit առաջնությունում: Նկատենք,որ  իմ թիմի` Golden state 2008 black –ի մասնակցած   այս տարվա վերջին՝Լուիշ  Ֆիգուի  անվան  մրցաշարում,ուր մենք 2-րդ տեղը գրավեցինք  մեր բոլոր մրցակիցներն էլ  ամենաբարձր ` Gold կարգի առաջնության   մասնակից թիմեր էին:Եվ այդ առումով  ես շատ ուրախ եմ ,որ իմ թիմի տղաները նրանց հետ  արժանի մրցակացություն ծավալեցին, արդարացրին ակնկալիքները  թեև հանդես են գալիս կարգով ավելի ցածր` Silver առաջնությունում:
Ընդհանապես, ընթացիկ մրցշարջանում   մեր մասնակցած բոլոր   մրցաշարերում էլ մենք հիմնականում  ավելի բարձակարգ՝ Silver elit և Gold  խմբերի առաջնություններում հանդես եկող մրցակիցներ եմք ունեցել:Մրցաշրջան -2018-ը իմ թիմի համար համարում եմ հաջողված: Մասնակցած 6 մրցաշարերից  4-ում հաղթող ենք ճանաչվել, 1-ական `2-րդ և 3-րդ տեղ  ենք գրավել, իսկ ԱՄՆ  պատանեկան Silver առաջնությունում էլ չեմպիոն ենք դարձել:

©2018 Armenian Soccer

back to top