Rate this item
(0 votes)

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը վերապատրատման է մեկնել Բելգիա

Դեկտեմբերի 16-ին ՀՀ չեմպիոն  «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը մեկնելու  է Բելգիա, որտեղ մինչև դեկտեմբերի 23-ը վերապատրաստում կանցնի «Սենտ Թրույդեն» ակումբում:Այս մասին  հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Ծրագրի շրջանակներում ՀՀ չեմպիոնի գլխավոր մարզիչը կծանոթանա բելգիական ակումբի ենթակառուցվածքներին, ակադեմիայի աշխատանքին, պատանեկան և գլխավոր թիմերի մարզումային գործընթացին:
Միևնույն ժամանակ, Արամ Ոսկանյանը ներկա կգտնվի «Սենտ Թրույդենի» երկու հանդիպումների` «Գենտի» (Բելգիայի գավաթ, դեկտեմբերի 18) և «Կորտրեյկի» (Բելգիայի առաջնություն, դեկտեմբերի 22) դեմ:
Ճապոնական DMM ընկերությանը պատկանող «Սենտ Թրույդեն» ակումբն ընթացիկ առաջնության 18 տուրերից հետո ընթանում է 5-րդ հորիզոնականում:
Թիմի գլխավոր մարզիչն է 56-ամյա բելգիացի Մարկ Բրիսը, ով ժամանակին աշխատել է նաև Հոլանդիայում և Սաուդյան Արաբիայում:
1924 թվականին հիմնադրված ակումբն իր տնային հանդիպումներն անցկացնում է 14.600 հանդիսականի համար նախատեսված «Ստայեն» մարզադաշտում:


©2018 Armenian Soccer

back to top