Rate this item
(0 votes)

Կապանի թիմի ավագ և ՀՀ ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը հեռացել է «Գանձասար-Կապանից»

Կապանի «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը և  թիմի ավագ, ՀՀազգային հավաքականի պաշտպան,  29-ամյա Հայկ Իշխանյան երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։Այս մասիան տեղեկացնում է կապանյան ակումբի լրատվական ծառայությունը:
Հայկ Իշխանյանը «Գանձասար-Կապանում» հանդես էր գալիս 2015 թվականից։ Անցկացրել է 98 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։ Սյունիքը ներկայացնող թիմի կազմում Իշխանյանը դարձել է Հայաստանի գավաթակիր, բարձրագույն խմբի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր։
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Հայկ Իշխանյանին կապանյան ակումբի մարզաշապիկով ունեցած ելույթների համար և հաջողություն մաղթում կարիերայի հետագա ընթացքում։


©Armenian Soccer 2018

back to top