Rate this item
(0 votes)

Արամ Ոսկանյան. «Բելգիա կատարած ճանաչողական այցը շատ արդյուանվետ էր»

Դեկտեմբերի 16- 23-ը  ՀՀ գործող  չեմպիոն Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը վերապատրաստում անցավ բելգիական «Սենտ Թրույդեն» ակումբում:
Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում   մարզիչն ամփոփեցլ Բելգիա կատարած ճանաչողական այցի արդյուքներ.
«Բելգիա կատարած ճանաչողական այցը շատ հետաքրքիր անցավ: Ամեն օր ներկա էի գտնվում «Սենտ Թրույդենի» պատանեկան, երիտասարդական և գլխավոր թիմերի մարզումներին, շփվում էի մարզիչների հետ, մասնակցում էի մարզումային պրոցեսին:
Կարող եմ ընդգծել ակումբի ճիշտ մենեջմենթը, ֆուտբոլիստների կազմակերպվածությունն ու կարգապահությունը` բոլոր առումներով: Հենց այդ փաստը ոչ միայն «Սենտ Թրույդենի», այլև` ամբողջ բելգիական ֆուտբոլի զարգացման գրավականներից մեկն է:
Մշտական կապի մեջ էի ակումբի տեխնիկական տնօրեն Տոմ Վան Դեն Աբելեյի, ակադեմիայի տնօրեն, Հայաստանի Մ-19 հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարկ Լելևրի հետ, ով ինձ շատ օգնեց ակումբը «ներսից» ճանաչելու հարցում: Առանձնազրույցներ եմ ունեցել նաև «Սենտ Թրույդենը» գլխավորող Մարկ Բրիսի հետ:
Ուշագրավ էր բելգիական ակումբի ակադեմիայի աշխատանքը: Պատանի սաները մինչև 14:00 պարտադիր դպրոցում էին, իսկ այնուհետև ժամանում էին մարզաբազա և մինչև ուշ երեկո մարզվում էին լուսավորության ներքո: Ընդ որում, ամեն պատանեկան թիմի հետ աշխատում էին 4-ական մարզիչ: Յուրաքանչյուր տարիքային խմբի թիմում ընտրվում էին լավագույնները` առավելագույնը 20 երեխա, որոնք բաժանվում էին խմբերի` ըստ իրենց գենետիկական աճի առանձնահատկությունների և ֆիզիկական տվյալների` ավելի ճիշտ աշխատանքի համար:
Խոսելով կոնկրետ մարզումային պրոցեսի մասին, կարող եմ նշել, որ առանձնահատկությունները շատ չէին, սակայն շատ եմ կարևորում այն փաստը, որ երեխաներն օրական մարզվում էին 2.5 ժամ:
Ներկա գտնվեցի նաև «Սենտ Թրույդենի» երկու հանդիպումների, կառանձնացնեմ բելգիական ակումբների թիմային արագությունը:
Կարող եմ փաստել, որ շատ արդյունավետ  անցկացրեցի ճանաչողական այցս, սա հետաքրքիր փորձ էր ինձ համար»:


©Armenian Soccer 2018

back to top