Rate this item
(0 votes)

«Փյունիկը» ուսումնամարզական 1-ին հավաք սկսեց Ծաղկաձորում

ՀՀ  բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 3-րդ տեղում ընթացող Երևանի «Փյունիկն» նախապատրաստական առաջին փուլը  հունվարի 9-20-ը   անցկացելու է   Ծաղկաձորում: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Փյունիկցիները այստեղ ուշադրություն կդարձնեն ֆիզիկական պատրաստության վրա: Հունվարի 21-ինԱնդրեյ Տալալաևի  ղեկավարած  թիմը կմեկնի  Թուրքիայի   Ալանյա  քաղաք, որտեղ կանցկացնի երկշաբաթյա ուսումնամազական 2-րդ հավաք: Դրա ընթացքում «Փյունիկը» ստուգողական հանդիպումներ կունենա՝   «Սլավիայի», «Մոնտանայի» (երկուսն էլ Բուլղարիա), «Ալեքսանդրիայի» (Ուկրաինա) եւ «Ունիվերսիտատեա Կլուժի» (Ռումինիա) հետ:


©Armenian Soccer 2019

back to top