Rate this item
(0 votes)

ՀՀ 20 –րդ դարի լավագույն ֆուտբոլիստ ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ 64 տարեկան է

Այսօր`հունվարի 10-ին  հայկական ֆուբոլի բոլոր ժամանակների  լաբագույն  ֆուտբոլիստներից մեկը, 20-րդ դարի ՀՀ լավագույն ֆուտբոլիստ   և ՀՀ վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանը   ծննդյան 64-րդ տարեդարձն է։ Հովհաննիսյանը ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատ»-ի (1975-85թթ) և Տաշքենդի «Պախտակորի»  (1991թ) կազմերու
«Արարատի»  կազմում լեգենդար ֆուտբոլիստն  անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ։ Ընդհանուր առմամբ խփել է 113 գոլ։
Նա 1980թ Մոսկվայի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ,  Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976թ), ԽՍՀՄ 1976 թ  գարնանային առաջնության արծաթե մեդալակիր։ 1979-84թթ -ին ելույթ է ունեցել  ԽՍՀՄ ազագային  հավաքականում (37 խաղ, 8 գոլ)։ Նա Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի (1982) և խփել 1 գոլ։ Ավարտելով մրցելույթները՝ մարզչական աշխատանքի է անցել Հայաստանում, գլխավորել Երևանի ՀՄԸՄ, «Փյունիկ» և «Միկա» թիմերը, մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, 1996-97թթ -ին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։ 2004 թ   ՈՒԵՖԱ-ի ստեղծման 50-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված քվեարկության արդունքում ճանաչվել է Հայաստանի (1954-2003թթ ) լավագույն ֆուտբոլիստ։
2010 թ. մայիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով Խորեն Հովհաննիսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով։
Նա նաև  «Փյունիկի» հիմնադիրն  ու  պատվավոր նախագահն է:

©Armenian Soccer 2019

back to top