Rate this item
(0 votes)

Ֆուտզալի ՀՀ ազգային ընտրանին ստուգողական 1-ին խաղում չկարողացավ հաղթել լիբանանյան ակումբի

Հունվարի 16-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը  Լիբանանում անցկացրեց  իր ստուգողական առաջին ընկերական հանդիպումը:   : ՀՀ ընտրանու  մրցակիցը լիբանանյան «Զուկ Մոսբե» ակումբն էր: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերը խփեցին Սարո Մարդանյանը, Սարո Գալստյանը և Գարեգին Մաշումյանը:
Իսկ այսօր` հունվարի 17-ին  ՀՀ հավաքականը ստուգողական 2-րդ խաղում  կմրցի  ՍԺՀ (Սենտ-Ժոզեֆի համալսարան) Սպորտս 1875 ակումբի հետ: Այս հանդիպումները շատ կարևոր են Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին մրցակցային ձևաչափով պատրաստվելու տեսանկյունից:  

©Armenian Soccer 2019

back to top