Rate this item
(0 votes)

ՀՀ չեմպիոնը հաղթանակ տոնեց Անթալիայի հավաքի ստուգողական 1-ին խաղում

ՀՀ չեմպիոն Երևանի «Ալաշկերտն» առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում
Մրցակիցն Ուզբեկստանի բարձրագույն խմբի ներկայացուցիչ Բեկաբադի «Մետալուրգն» էր :
Ալաշկերտցիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին ուզբեկական թիմի դարպասը և գեղեցիկ հաղթանակ տարան:
Առաջին խաղակեսում հաշիվը բացեց «Ալաշկերտի» նորեկ, բրազիլացի հարձակվող Գլաուսիոն, իսկ այնուհետև դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Գուստավո Մարմենտինին :
Ամբողջ հանդիպման ընթացքում «Ալաշկերտը» տիրում էր նախաձեռնությանը և կարող էր հաղթել էլ ավելի խոշոր հաշվով:

©Armenian Soccer 2019

back to top