Rate this item
(0 votes)

Ու՞մ բաժին կհասնի կիսաեզրափակչի ուղեգիրը


Մինչ   այժմ   ՀՀ գավաթի   խաղարկության   շրջանակներում   «Իմպուլսը»  10  հանդիպում   է   անցկացրել   ,որից   3-ում   հաղթել ,   նույնքան  խաղում   ոչ-ոքի   խաղացել   ,եւ   4-ում   էլ    պարտվել   է  մրցակիցներին  :  Այդ  խաղերում   խփել  է   8   ,  սեփական   դարպասն  ընդունել   ՝  11գնդակ :  Առայժմ  առավել   հաջողը  «Իմպուլսի»   համար   եղել   է   2012-ի   ելույթը  ,որտեղ   միայն   եզրափակչում   Գյումրիում  ՝ 0:1   հաշվով   պարտվելով  պատվավոր  մրցանակը   զիջել  է  «Շիրակին»:   ՀՀ   գավաթի   խաղարկության   շրջանակներում   «Իմպուլսը»   ՀՀ   5-ակի   գավաթակիր     «Փյունիկին»   հանդիպում   է  առաջին   անգամ :  Մարտի  2-ին   «Փյունիկի»   մարզադպրոցում   այս  թիմերի   միջեւ   կայացած  ՀՀ  գավաթի  22-րդ  խաղարկության   քառորդ   եզրափակչի   առաջին     խաղում   հաղթող    ի  հայտ   չեկավ :   Գրանցվեց   ՝   2:2   հաշիվը . ընդ  որում   «Իմպուլսի»   կիսապաշտպան   Ռումյան   Հովսեփյանը   22-րդ   րոպեին   բաց  արեց   խաղի   հաշիվը:  Սակայն   2-րդ  կեսում  Դավիթ   Զաքարյանի   ձեւակերպած  դուբլի   շնորհիվ   ՀՀ  փոխչեմպիոնը   հաշվի   մեջ   առաջ   անցավ   :  Եւ միայն   դրանից  հետո   ,խաղավարտից  4   րոպե   առաջ   Դիեգո   Կաստրոն   վերականգնեց  հավասարակշռությունը :   Թե  ու՞մ    բաժին   կհասնի   կիսաեզրափակչի   ուղեգիրը  պարզ   կդառնա   մարտի   12-ին  ժամը   14-ին   «Բանանցի»  արհեստական   խոտածածկով   խաղադաշտում   այս  թիմերի   միջեւ   տեղի  ունենալիք   1/4-րդ   եզրափակչի  պատասխան   խաղում:

 

Մինչ   այդ  նկատենք   ,որ  «Փյունիկը»    այս    վճռորոշ   հանդիպումից   առաջ   մարտի   9-ին  վերսկսված   ՀՀ  առաջնության  33 –րդ  տուրում  Իջեւանում ՝ 1:0  հաշվով   կարեւոր  հաղթանակ   տոնեց  մրցաշարի   առաջատար  «Շիրակի»   նկատմամբ:  Այս    հաջողության  շնորհիվ   Ռաֆայել  Նազարյանի    սաները   շրջանցեցին  «Իմպուլսին   ու  հիմա  4-րդ  հորզոնականում  են   :   «Իմպուլսը»   33-րդ  տուրում  Կապանում   սկզբունքային   մրցավեճում   ՝    1:2   հաշվով   զիջեց   «Գանձասարին»    ու  ոչ  միայն  թույլ  տվեց  վերջինիս   բարձրանալ  3-րդ  տեղ  ,այլեւ   ինքը      3-ից   նահանջեց  5-րդ  հորիզոնական :  ՀՀ  գավաթի    խաղարկության    1/4  եզրափակչի    «Իմպուլս»   -  «Փյունիկ»    պատասխան   հանդիպումը   կսպասարկի   Մանուկ   Ֆահրադյանի   գլխավորած  մրցավարական    բրիգադը : Գավաթային  այս   խաղին  «Իմպուլսի»  կազմում   վնասվածքից  վերականգնվող   կիսապաշտպան  Նարեկ   Դավթյանից  բացի , կբացակայի   նաեւ   գանացի   պաշտպան  Իլիասու   Ալհասանը,   ով  7-րդ   դեղին   քարտին   արժանանլու  պատճառով   որակազրկվել   է  2  խաղով   :     «Փյունիկի»   կազմում  թիմակիցներին   չի  կարողանա   օգնել     վիրահատությաունից  հետո  դեռ   վերականգնվող  Հովհաննես   Հովհաննիսյանը   ,   իսկ  Դավիթ  Մանոյանի   մասնակցությունն  էլ   դեռ  հարցականի  տակ  է  :   Հավելենք  նաեւ   ,որ   «Իմպուլս»   -  «Փյունիկ»   զույգի   հաղթողը   ապրիլին   կիսաեզրափակչում   հանդիպելու   է   «Գանձասար»   -  «Ալաշկերտ»   զույգի   հաղթողի   հետ   :      


















©2013 Armenian Soccer

back to top