ՀՀ չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» հաղթանակով ավարտեց Անթալիայում ընթացող առաջին արտասահմանյան հավաքը:
Երրորդ ստուգողական խաղում երևանյան թիմի մրցակիցն էր Ուկրաինայի պրեմիեր լիգայում 6-7 հորիզոնականները բաժանող «Մարիուպոլը»:
Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով:
Ալաշկերտցիների կազմում ստանդարտների հնարամիտ խաղարկման արդյունքում առաջին խաղակեսում 19-րդ և 39-րդ րոպեներին աչքի ընկան բրազիլացի հարձակվող Գլաուսիոն և սերբ պաշտպան Դանիել Ստոյկովիչը:
«Ալաշկերտը» հավասարակշռված և լավ խաղ ցուցադրեց բոլոր դիրրքերում, ինչպես միշտ իր բարձրության վրա էր նաև սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը:
Այսպիսով, ՀհՀ չեմպիոնը 3 ստուգողական հանդիպում անցկացրեց առաջին արտասահմանյան հավաքի ընթացքում.
«Ալաշկերտ» (3:0) «Մետալուրգ» (Ուզբեկստան) `3:0,
«Ալաշկերտ» (1:1) «Ակտոբե» (Ղազախստան)՝1:1,
«Ալաշկերտ» (2:0) «Մարիուպոլ» (Ուկրաինա)՝2:0:
Արդեն վաղը `փետրվարի 6-ին «Ալաշկերտը» կվերադառնա Երևան, իսկ փետրվարի 11-25-ը ևս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում: Մրցակիցների մասին կտեղեկացնենք ավելի ուշ:
©Armenian Soccer 2019
ՀՀ ՉԵՄՊԻՈՆԸ ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ ԱՆԹԱԼԻԱՅԻ 1-ԻՆ ՀԱՎԱՔԻ ՎԵՐՋԻՆ ԽԱՂՈՒՄ
Clubs
- Premier League 2018-19
- Premier League 2017-18
- Premier League 2016-17
- Premier League 2015-16
- Premier League 2014-15
- Premier League 2013-14
- Premier League 2012-13
- Premier League 2011
- Premier League 2010
- Premier League 2009
- Premier League 2008
- Premier League 2007
- Premier League 2006
- First League
- National Cup
- Euro Cups