Rate this item
(0 votes)

Անդրեյ Տալալաևը ընտանեկան հանգամանքների պատճառով հեռացել է «Փյունիկից»

Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն և Անդրեյ Տալալաևը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Ինչպեսհյատնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, ռուս մասնագետն ընտանեկան հանգամանքների պատճառով վերադարձել է Ռուսաստան:
Անդրեյ Տալալաևը «Փյունիկը» գլխավորում էր 2018թ. հունիսից:
46-ամյա մասնագետի գլխավորությամբ «Փյունիկը» Եվրոպա լիգայի 2018/19թթ. խաղարկությունում դուրս եկավ որակավորման 3-րդ փուլ: Անդրեյ Տալալաևը ճանաչվեց նաև 2018թ. Հայաստանի լավագույն մարզիչ:
Ակումբը շնորհակալություն է հայտնում Անդրեյ Տալալաևին սրտացավ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա կարիերայում:
Հայաստանի առաջնության 26-րդ տուրի «Արարատի» դեմ խաղում «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Յուրի Նագայցևը:

©Armenian Soccer 2019

back to top