Rate this item
(0 votes)

«Բանանց» - «Արարատ» խաղից առաջ , 34-րդ տուր

Մարտի 16 ,  ժ.15  ,   Երեւան,  «Բանանցի-1»  մարզադաշտ


«Բանանց»-«Արարատ» ,  38 խաղ  ,  + 17    = 9    -  12     56:43


Մրցավար՝  Արման   Ղուշյան

ՀՀ  առաջնության   հետնապահների  մրցավեճը   կողմերի   համար  սկզբունքային ,  մեծ   նշանակություն   ունի  :   Երկու  թիմն  էլ   մնացած  9  խաղում  բոլոր  ջանքերը   գործադրելու  են   վերջին՝   8-րդ   տեղից   խույս  տալու  համար   , հակառակ   դեպքում   ստիպված   կլինեն   հրաժեշտ   տալ  բարձագույն   խմբին :Անցկացրած   33  հանդիպումներից  հետո   2թիմն  էլ   իրենց  ակտիվում  հիմա  24-ական   միավոր   են  գրանցել   ,ու  միայն   անձնական   հանդիպումներում   ունեցած  առավելության   շնորհիվ  «Բանանցը»     ընթանում   է  7-րդ   տեղում    ,  իսկ   «Արարատն»  Էլ   եզրափակում  է  մրցաշարայաին   աղյուսակը:   Ուշագրավ   է   այն  ,որ  ընթացիկ  առաջնությունում   «Բանանցը»   առայժմ   ընդամենը   4   հաղթանակ   է   տարել   ,որից   2-ը   «Արարատի»  նկատմամբ:   ՀՀ առաջնության   1 եւ  2-րդ   շրջաններում  այն  ժամանակ   դեռ  Ռաֆայել   Նազարյանի  ղեկավարությամբ  հանդես   եկող  «Բանանց»  մրցակցին  պարտության   է   մատնել   2:0  ,  եւ   3:1   հաշիվներով:   Այս  թիմերի   3-րդ   շրջանի   խաղում   ոչ-ոքի  ՝   1:1   է   գրանցվել   ,   իսկ   4-րդ   շրջանում   Աբրահամ  Խաշմանյանի  ղեկավարությամբ  լիովին   կերպարափոխված   «Արարատը»   վերջապես   կարողացել   է   1:0   հաշվով   հաղթել   իր  գլխավոր    հակառակորդին   :

 

Վերսկսված  ՀՀ  առաջնության   33-րդ  տուրում  երկու   թիմն  էլ   անհաջողության  մատնվեցին   :  Նորանշանակ  գլխավոր   մարզչի   ՝   ուկրաինացի   Վլադիմիր   Պյատենկոյի   գլխավորությամբ  անցկացրած   1-ին  խաղում   «Բանանցը»     անհրապույր   խաղով  ՝  0:2  հաշվով  զիջեց   «Միկային»  ,   իսկ   նոր   տարում   իր  կազմը   բավական   ուժեղացրած  «Արարատն»  էլ   չնայած   համառ   դիմադրությանը  0:1  հաշվով  պարտվեց  ՀՀ   չեմպիոն  «ՈՒլիսին»:  Նկատենք  նաեւ  ,որ  «Արարատը»  այս  կարեւոր   հանդիպմանը  նախապատրաստվելու   ընդամենը  2  օր  է  ունեցել  ,քանի  որ  մարտի  13-ին չափազանց  ծանր  գավաթային   խաղ  է  անցկացրել  «Շիրակի»  հետ ,    մինչդեռ  «Բանանցը»   նախապատաստվելու   5   օր  է  ունեցել :    Բուքմեյքերների   գնահատմամբ  այս  մրցամարտում  ֆավորիտը  «Բանանցն»  է  ,որի  հաղթանակի  համար  1,8 գործակից  է  սահմանվել,  մինչդեռ  «Արարատի»  համար  այդ  գործակիցը   հավասար  է  3,75 –ի  :  Ոչ-ոքիի   համար  սահմանվել  է  3,4  գործակիցը  :  «Բանանցի»  կազմում   այս  խաղում   թիմակիցնեին   չի  կարողանա   օգնել  դարպասապահ   Ստեփան   Ղազարյանը   ,  իսկ  «Արարատում»  էլ  որակազրկման  հետեւանքով  խաղը  բաց   կթողնի  հարձակվող  Գեւորգ  Նռանյանը  :












©2013 Armenian Soccer

back to top