Rate this item
(0 votes)

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿԽԱՂԱՆՔ ԱՅՆ ՖՈՒՏԲՈԼՆ, ՈՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ»

ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 32-րդ տուրի խաղում   Գյումրիում տեղի  «Շիրակի» հետ գոլազուրկ ոչ-ոքի  խաղալուց  հետո լրագրողների հետ հանդիպեց Կապանի «Գանձասար-Կապանի» մարզիչ Արմեն Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպեց  ու պատասխանեց  նրանց հետաքրքրող հարցերին.  
ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Խաղից հետո տղաների հետ ունեցած զրույցի ժամանակ նշեցի, որ գոհ եմ իրենց կատարած աշխատանքից։ Գոլ խփելու հնարավորություններ ունեինք ինչպես մենք, այնպես էլ «Շիրակի» ֆուտբոլիստները։ Երկու կողմերին էլ դա չհաջողվեց։ Մենք կվերլուծենք խաղը և մարզումների ընթացքում կփորձենք շտկել իրավիճակը։ Չնայած մարզումների համար շատ ժամանակ չունենք, առաջիկա խաղին ավելի շատ պետք է պատրաստվենք թեորապես»
- Թիմը խաղո՞ւմ է այն ֆուտբոլը, որը դուք եք ցանկանում։
- Մենք փորձում ենք կամաց-կամաց, քայլ առ քայլ դրան գնալ, առաջադիմել։ Ես տղաներից բոլորի աշխատանքից գոհ եմ։ Բոլորն էլ հասկացող ու լսող են։ Մենք միասին քայլում ենք առաջ։ Աստիճանաբար կխաղանք այն ֆուտբոլը, որը ես ցանկանում եմ տեսնել։
- Ինչ-որ հստակություն կա՞ հաջորդ մրցաշրջանի հետ կապված։ Դո՞ւք եք լինելու թիմի գլխավոր մարզիչը, թե՞ ոչ։
- Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել։ Այժմ ես եմ ղեկավարում մարզումային գործընթացը։ Մենք առավելագույնս աշխատում ենք, որպեսզի խաղերի ժամանակ հաջողության հասնենք։ Մենք մտածում ենք ապագայի մասին։ Կգա օրը և մենք կհասականանք, թե ինչ պետք է արվի։
- Այսօր Գևորգ Օհանյանը սովորականից ավելի շատ էր սխալ փոխանցումներ կատարում։
- Գևորգ Օհանյանը շատ օգտակար ֆուտբոլիստ է մեր թիմի համար, նրա սուր փոխանցումները կարող են խաղի ելքեր վճռել, հնարավոր է, որ այսօր նրա խաղը ինչ-որ չափով չստացվեց, բայց ես գոհ եմ իր աշխատանքից։ Նա կարող է ավելի ու ավելի լավ խաղալ։ Այո, հնարավոր է, որ ֆուտբոլիստը ինչ-որ խաղում հաջող հանդես չգա, բայց նա նվիրված է գործում։ Մենք միշտ ասում ենք ֆուտբոլիստներին այն՝ ինչ կա։
- Արման Հովհաննիսյանի մարզավիճակն ինչպե՞ս կգնահատեք։ Նա կարո՞ղ է օգնել ազգային հավաքականին, որովհետև նրա դիրքը խնդրահարույց է հավաքականում։
- Արման Հովհաննիսյանը շատ փորձառու ֆուտբոլիստ է։ Դա ազգային հավաքականի գլխավոր մարզչի որոշելիքն է, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, բայց այս պահին նա 100 տոկոսով պատրաստ է։


©2019 Armenian Soccer

back to top