Rate this item
(0 votes)

Մեկնարկել է Armenian Soccer-ի՝ «Տարվա լավագույն գոլ» 4-րդ շրջանի լավագույն գոլի քվեարկությունը

Մեկնարկել է Armenian-soccer.com-ի՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Տարվա լավագույն գոլ» անվանակարգում 4-րդ շրջանի լավագույն գոլի քվեարկությունը, որը կկայանա մինչև հունիսի 14-ը:

«Տարվա լավագույն գոլ» անվանակարգի որոշման իրավունքը տրվում է Բարձարգույն խմբի առաջնության մասնակից թիմերի գլխավոր մարզիչներին, ԲԽ առաջնության մասնակից թիմերի ակումբների մեկական ներկայացուցչի, ֆուտբոլային լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներին, ինչպես նաև՝ Armenian Soccer կայքի փորձագիտական խմբին:
Ակումբների ներկայացուցիչները չեն կարող քվեարկել ցուցակում նշված՝ իրենց թիմի ֆուտբոլիստի հեղինակած գոլի համար:
Միավորների հաշվառումը կատարվում է հետևյալ կարգով. 1-ին տեղ` 5 միավոր, 2-րդ տեղ` 3 միավոր, 3-րդ տեղ` 1 միավոր: Հաղթող ճանաչված գոլը Armenian Soccer կայքի կողմից կարժանանա  հատուկ մրցանակի:

Հիշեցնենք, որ 1-ին փուլում 42 միավորով հաղթող գոլ էր ճանաչվել «Լոռիի» ֆուտբոլիստ Ջոնել Դեսիրեի՝ 8-րդ տուրում «Արարատի» դարպասը խփած գոլը,  2-րդ փուլի առաջատարը 51 միավորով Սոլոմոն Ուդեն էր «Բանանցից»՝ 11-րդ տուրում «Արցախի» դարպասը խփած գոլով, իսկ 3-րդ փուլում 63 միավորով հաղթող դարձավ 24-րդ տուրում «Բանանցի» ֆուտբոլիստ Վահագն Այվազյանի գոլը՝ խփված «Փյունիկի» դարպասը:

Հավելենք, որ այս քվեարկությունից հետո 4 շրջանների հաղթող 4 գոլերը կպայքարեն տարվա լավագույնը ճանաչվելու համար:

 

©2019 Armenian Soccer

Related Video

back to top