Rate this item
(0 votes)

Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսները կկայանան հունիսի 7-ին և 10-ին

Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումները՝ նախ Երևանում մրցելով Լիխտենշտեյնի հավաքականի հետ, ապա հյուրընկալվելով Հունաստանի հավաքականին: ՀՀՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է երկու հանդիպումների նախախաղային մարզումների և մամուլի ասուլիսների ժամանակացույցը:՝
07.06.2019թ, ժամը՝ 12:00` Լիխտենշտեյնի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
07.06.2019թ, ժամը՝ 13:30` Լիխտենշտեյնի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հելգի Կոլվիդսոնի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:
07.06.2019թ, ժամը՝ 18:30` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:
07.06.2019թ, ժամը՝ 19:00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
10.06.2019թ, ժամը՝ 12:30` Հունաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անգելոս Անաստասիադիսի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Աթենքի Օլիմպիական մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:
10.06.2019թ, ժամը՝ 18:30` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Աթենքի Օլիմպիական մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:
10.06.2019թ, ժամը՝ 19:00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Աթենքի Օլիմպիական մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
10.06.2019թ, ժամը՝ 19:45` Հունաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Ագիուս Կոսմա մարզումային կենտրոնում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Բոլոր միջոցառումների սկիզբը նշված է տեղական ժամանակով, իսկ Աթենքի և Երևանի միջև ժամային տարբերությունը կազմում է 1 ժամ:

©2019 Armenian Soccer

back to top