Ինչպես հայտնի է, Եվրոլիգայի որակավորման 1-ին փուլում «Փյունիկը» մրցելու է «Շկուպիի» հետ: Խաղը կկայանա հուլիսի 11-ին Գյումրիի քաղաքային մարզադաշտում: Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից:
Խաղն ուղիղ հեռարձակմամբ հնարավոր կլինի դիտել «Շանթ» հեռուստաալիքով: Խաղի մեկնարկը ժամը՝17:30-ին:
Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 18-ին, Երևանի ժամանակով ժամը՝22:30-ին:
Պատասխան խաղի հեռարձակման վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:
©2019 Armenian Soccer