Rate this item
(0 votes)

Երևանի «Արարատը» Մոսկվայում ոչ-ոքի խաղաց Երևանի «Արարատի» հետ

«Արարատը» շարունակում է ուսումնամարզական հավաքը Մոսկվայում:
Պատրաստվելով նոր մրցաշրջանին՝ նախատեսված են մի քանի ընկերական հանդիպումներ:
Հուլիսի 2-ին Երևանի «Արարատը»   նորանշանակ գլխավոր մարզիչ Սերգեյ Բուլատովի ղեկավարությամբ   Մոսկվայի  «Սպարտակովեց» մարզադաշտում ընկերական հանդիպում  անցկացրեց Մոսկվայի «Արարատ» հետ:
Երկու թիմերի կազմի մեկնարկային կազմերում ընդգրկված 22 ֆուտբոլիստների  շարքում  միայն 1  հայազգի ֆուտբոլիստ   կար:  Դա Երևանի  «Արարատի»  կազմում հանդես եկած Արտակ  Ալեքսանյանն  էր ,ով հայտնի Հայաստանում ունեցած իր ելույթներով:  Խաղն ավարտվեց 3:3 հաշվով:  Հանդիպման 36-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց երևանցիներ խաղացողի  Դմիտրի Ռիժովը , իսկ 59-րդ րոպեյին Սաիդ Ախմաևը կրկնպատկեց   այն`2:0:Սակայն 61-րդ և 62-րդ րոպեներին  մոսկվացիների կազմում 2 անգամ աչքի ընկած Իրակլի Լոգուան, ով վերականգնեց հաշվի հավասարությունը:  64-րդ րոպեին Ախմաևը  կրկին առաջ մղեց Երևանի թիմին՝ 3:2: Բայց  67-րդ րոպեին    մոսկվացի Միխայիլ Ժաբկինը   իր խփած գոլով   կրկին  վերականգնեց  հավասարությունն, որը մինչև խաղի ավարտը մնաց անփոփոխ ու  այդպես էլ ավարտվեց 3:3 հաշվով:  

©2019 Armenian Soccer

back to top