Rate this item
(0 votes)

ՀՀ գավաթակիր «Ալաշկերտի» կազմը համալրել են հայազգի 6 նորեկներ

Եվրոլիգայի որակավորման 1-ին փուլում «Մակեդոնիայի» հետ դիմակայությանը նախապատրաստվող  ՀՀ գավաթակիր Երևանի «Ալաշկերտը» շարունակում է ուժեղացնել կազմը:
Երևանյան  ակումբի ղեկավարությունը պայմանագրեր է ստորագրել հայազգի  6նորեկների հետ:Այս մասին տեղեկացնում  են ակումբի  լրատվական ծառայությունից:
Հաջորդ մրցաշրջանում «Ալաշկերտում» կխաղան պաշտպաններ Արամ Շախնազարյանը և Գոռ Պողոսյանը, կիսապաշտպաններ Սարգիս Շահինյանը և Վահագն Հայրապետյանը, հարձակվողներ Միհրան Մանասյանը և Վարդան Պողոսյանը:
25-ամյա Շախնազարյանը հանդես է եկել «Բանանցում», «Արարատում» և «Փյունիկում», ներկայացրել է Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականները, իսկ նրա նախորդ ակումբը Գյումրիի «Շիրակն» էր:
31-ամյա Գոռ Պողոսյանը հանդես է եկել «Միկայում» և «Արարատում», հանդիսանում է Արցախի հավաքականի ֆուտբոլիստ:
23-ամյա Շահինյանը հանդես է եկել «Միկայում», «Փյունիկում», «Գանձասար-Կապանում», պորտուգալական «Բրագայի» երիտասարդական թիմում, բուլղարական «Մոնտանայում», ներկայացրել է Հայաստանի Մ-17 (4 խաղ, 1 գոլ), Մ-19 (5 խաղ) և Մ-21 (5 խաղ) հավաքականները:
2019թ-ի փետրվարին «Ալաշկերտից» հեռանալուց հետո Շահինյանը հանդես էր գալիս Երևանի «Արարատում»:
22-ամյա Վահագն Հայրապետյանը «Ալաշկերտ» է տեղափոխվել «Փյունիկից»: Հենակետային կիսապաշտպանը ներկայացրել է Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականները: Մ-21 թիմի կազմում նա 9 հանդիպման է մասնակցել:
30-ամյա Միհրան Մանասյանը «Ալաշկերտի» պատմության լավագույն ռմբարկուն է: Նախորդ 1 տարվա ընթացքում փորձառու հարձակվողը հանդես էր գալիս «Գանձասար-Կապանում»:
27-ամյա Վարդան Պողոսյանը, կարիերան սկսել է Իսպանիայում, այնուհետև հանդես է եկել Կրասնոդարի «Կուբանի» երկրորդ թիմում, մոլդովական «Դաչիայում», մակեդոնական «Ռաբոտնիչկիում», «Փյունիկում», «Գանձասար-Կապանում» և «Բանանցում»::

©2019 Armenian Soccer

back to top