Rate this item
(0 votes)

«Տորպեդոն» Աշտարակում ստուգողական խաղում հաղթեց նորաստեղծ «Արագածի» հետ

Հունիսի 29-ին  Սամվել Դարբինյանի ղեկավարությամբ հանդես եկող    նորաստեղծ Երևանի «Տորպեդոն» հաղթեց իր պատմության մեջ առաջին խաղում:Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած «Դիլիջանի» դեմ ստուգողական խաղում Տորպեդոյին   հաղթանակ պարգևեցին փորձաշրջան անցնող ճապոնացի ֆուտբոլիստները` 2:1:
Իր ստուգողական   2-րդ խաղում  «Տորպեդոն» այսօր  հուլիսի 6-ին և Աշտարակի «Քասախի մարզիկ»  մարզադաշտում   հյուրընկալվեց   տեղի   նորաստեղծ Արագածին» :Երևանցիները  Աշտարակում կամային հաղթանակ տարան Վարազդատ Ավետիսյանի   գլխավորությամբ ելույթ ունեցող Աշտարակի  «Արագածի» նկատմամբ` 3:2
Սամվել Դարբինյանի գլխավորած «Տորպեդոյի»    կազմում աչքի ընկան Դրաստամատ Հայրապետյանը, Խորեն Վերանյանը (11մ) և փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ: «Արագածի» կազմում գոլերը խփել են Կիրիլ Կոչնևը և Արարատ Մանուկյանը:


©2019 Armenian Soccer

back to top