Rate this item
(0 votes)

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԸ ԵՎ …3 ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐ` ԵՐԵՎԱՆԻ «ՏՈՐՊԵԴՈՅՈՒՄ»

Նորաստեղծ  Երևանի «Տորպեդոն» արդեն 4 նորեկ ունի:Այս մասին տեղեկացնում են ակումբի  լրատվական ծառայությունից:  
Երևանյան  ակումբի ղեկավարությունը պայմանագրեր է ստորագրել ռուս դարպասապահ Անտոն Ցվետկովի, ինչպես նաև ճապոնացի ֆուտբոլիստներ Էյսուկե Մոհրիի, Ակիրա Յամազակիի և Շիբա Մասատույի հետ:
25-ամյա Ցվետկովը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սան է, հանդես է եկել ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի «Դինամոյում», ներկայացրել է   Մ-17, Մ-19 Ռուսաստանի հավաքականները, հրավիրվել է Մ-21 հավաքական:
Անտոն Ցվետկովի նախորդ ակումբը Լիտվայի առաջնության Բարձրագույն խմբում հանդես եկող «Պալանգան» էր:
25-ամյա պաշտպան Մոհրին Թաիլանդում, Լաոսում, Մալայզիայում և Մոնղոլիայում խաղալու փորձ ունի, իսկ 22-ամյա Յամազակին և 21-ամյա Մասատուն հանդես են եկել հայրենիքում:


©2019 Armenian Soccer

back to top