Rate this item
(0 votes)

«ՓՅՈՒՆԻԿ» ՖԱ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ ԳՅՈՒՄՐԻ ԿՏԱՆԻ ԵԼ-Ի «ՓՅՈՒՆԻԿ» - «ՇԿՈՒՊՒ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԻՏԵԼՈՒ

Հարգելի երկրպագուներ, ինչպես գիտեք այս տարի Եվրոլիգայի առաջին որակավորման փուլի տնային հանդիպումը Երևանի «Փյունիկը» կանցկացնի Գյումրիում:  
Բոլոր այն երկրպագուների համար, ովքեր կցանկանան դիտել հանդիպումը մարզադաշտից, մեր ակումբը կազմակերպում է անվճար փոխադրում Գյումրի և հետ Երևան:
Հուլիսի 11-ին ժամը 10:00-ին ավտոբուսները  Երևանում «Փյունիկի» մարզաբազայից կշարժվեն Գյումրի:
Ժամը 12:00 –ից Գյումրիի Կենտրոնական հրապարակում կսկսվի ֆան գոտին, որտեղ կլինեն խաղարկություններ, ֆուտբոլային մրցումներ, երաժշտություն և հյուրասիրություն:
ԵԼ-ի   «Փյունիկ» – «Շկուպի» հանդիպումը Գյումրիի քաղաքային  մարզադաշտում  կմեկնարկի Ժամը 17:30-ին:
«Փյունիկ»  ՖԱ-ի ղեկավարությունը  ակումբի բոլոր աջակից երկրպագուներին սիրով սպասում է  Հայաստանի հումորի մայրաքաղաք Գյումրիում:

©2019 Armenian Soccer

back to top