Rate this item
(0 votes)

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԽԱՂԱՑՈՂ ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՄԱՐԶՉԱԿԱՆ C ԿԱՐԳԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ

Երևանում Ավանում գտնվող ՀՖՖ տեխնիկական կենտրոնում ամփոփվեցին ՀՖՖ մարզչական ներածական (C) դասընթացի արդյունքները։ 42 մասնակցից (նույն թվում՝ 20 կին) պատվոգիր ստացավ 28-ը։ Մյուսներն ունեն քննությունները վերահանձնելու իրավունք։ Գործնական և տեսական դասերը կայացան երկու փուլով՝ մայիսի 2- 5-ը և հունիսի 24- 30-ը։ Այս մասին հայտնումեն ՀՖՖ մամուլի ծառայությունից;:Դասընթացում փոխանցվեցին նախնական գիտելիքներ։ Ներածական դիպլոմի առկայությամբ մասնակիցները «B» կարգի դասընթացին դիմելու իրավունք ստացան։ Դիպլոմները շնորհեցին ՀՖՖ տեխնիկական տնօրեն, դասընթացի ղեկավար Խինես Մելենդեսը, դասընթացի բանախոս, Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ  Արզումանյանն, ով ներկայումս աշխատում է «Փյունիկ» ՖԱ-ում  ևս մասնակցում էր ՀՖՖ մարզչական ներածական դասընթացներին և ստացել է  մարզչական  C   կարգի արտոնագիր:


©2019 Armenian Soccer

back to top