Rate this item
(0 votes)

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՍԱՐԳԻՍ ՀՈՎԻՎՅԱՆԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏ ԿՐԵՑ:80 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿՈՒՄ ԿՅԱՆՔԻՆ ՀՐԱԺԵՇՏ Է ՏՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՇՈՂՇՈՂՈՒՆ ԱՍՏՂԵՐԻՑ ՄԵԿԸ` ԼԵԳԵՆԴԱՐ ՍԱՐԳԻՍ ՀՈՎԻՎՅԱՆԸ:ԱՍՏՎԱԾ ՀՈԳԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԻ:
Armenian-soccer.com   կայքի  ողջ անձնակազմը  խորապես ցավակցում է   մեծանուն  ֆուտբոլիստի ընտանիքի անդամներին, ընկերներին, հարազատներին և ընկերներին:
80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը:

Սարգիս Հովիվյանը ծնվել է 1938 թվականին, Սուխումում, որտեղ ծնողները հաստատվել էին՝ փախչելով Թուրքիայից։ 17-ը չբոլորած՝ խաղացել է տեղի ակումբում։ 1955 թվականին տեղափոխվել է Երևան։
1969 թ ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1957 թ խաղացել է Քութաիսի «Լոկոմոտիվ», 1957-1970 թթ.` Երևանի «Սպարտակ», 1963 թ. «Արարատ», 1967 թ. Մոսկվայի «Սպարտակ» թիմերում, 1970-1972 թթ. եղել է ԽՍՀՍ առաջնության Բ խմբում հանդես եկող Գյումրիի «Շիրակ» և Վանաձորի «Լոռի» թիմերի ավագ մարզիչ, 1972-1978 թթ.՝ Երևանի օլիմպիական հերթափոխի ֆուտբոլի մարզադպրոցի տնօրեն։ 1978-1979 թթ. աշխատել է Ինդոնեզիայում, 1980-1981 թթ.՝ Երևանի «Արարատ» թիմի մարզիչ, 1982-1984 թթ. ԽՍՀՄ երկրորդ խմբում հանդես եկող Արտաշատի ,,Օլիմպիա,, և Հոկտեմբերյանի «Սպարտակ» թիմերի ավագ մարզիչ,1988-89 թթ. ՀԽՍՀ սպորտկոմիտեի սպորտային խաղերի վարչության ֆուտբոլի բաժնի պետ, 2001-2004 թթ. եղել է Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ։
Սարգիս Հովիվյանի մահվան առիթով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՖՖ-ի ողջ անձնակազմը իրենց խոր վշտակցությունն ու զորակցությունն են հայտնում լեգենդար մարդու հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն։
Հոգեհանգիստը կայանալու է հուլիսի 9-ին՝ ժամը 18-ից 20-ը` Կոնդի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում: Հուղարկավորությունը հուլիսի 10-ին տեղի է ունենալու Զեյթունի գերեզմանատանը. թափորը ժամը 13:00-ին կշարժվի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցուց։

©2019 Armenian Soccer

back to top