Rate this item
(0 votes)

Բրազիլացի պաշտպան Տիագո Անդրադեն համալրեց ՀՀ գավաթակիր «Ալաշկերտի» կազմը

ՀՀ գավաթակիր  Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի եզրային պաշտպան Տիագո Կոելյո Անդրադե «Կամետայի» հետ:Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Կարիերայի ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական Սերիա Ա-ի և Սերիա Բ-մի շարք ակումբներում` «Պոնտե Պրետա», «Ֆորտալեզա», «Սեարա», «Ավաի», «Բրազիլ դե Պելոտաս», իսկ նրա նախորդ թիմը «Վիլա Նովա»-ն էր:
Հիանալի արագությամբ և դրիբլինգով հայրենիքում աչքի ընկած Տիագոն արդեն միացել է «Ալաշկերտին» և մասնակցում է Ֆուտբոլի ակադեմիայում ընթացող ուսումնամարզական հավաքին:


©2019 Armenian Soccer

back to top