Rate this item
(0 votes)

Մ-19 ՀՀ հավաքականը ստուգողական վերջին խաղում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Լոռիի»հետ

Հուլիսի 7-ին Երևանի  «Հանրապետական» մարզադաշտում կայացավ  Մ-19 Հայաստանի հավաքականի վերջին փորձամրցումը Երևանում կայանլիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի  մեկնարկից  առաջ։ Մրցակիցը նոր մրցաշրջանին նախապատրաստվող ՀՀբարձրագույն խմբի առաջնության մասնակից  Վանաձորի «Լոռին» էր։ Խաղն ընթացավ հավասար պայքարում և ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։  
Հայաստանի Մ-19 հավաքական՝  
1․ Հարություն Մելքոնյան (1․ Արման Ներսիսյան, 46, 12․ Նարեկ Հովհաննիսյան, 79), 8․ Արսեն Եղիազարյան (ա), 20․ Երջանիկ Ղուբասարյան, 2․ Յուրի Օգանեսյան, 10․ Գերման Կուրբաշյան (22․ Արամ Քոլոզյան, 63), 18․ Էրիկ Ազիզյան (15․ Ֆելիքս Խաչատրյան, 82), 7․ Սերգեյ Մկրտչյան (6․ Ռաֆիկ Միսակյան, 63), 4․ Արման Ղազարյան, 9․ Արմեն Հովհաննիսյան (16․ Ղազար Դերմենջյան, 63), 21․ Գրենիկ Պետրոսյան (19․ Նարեկ Ալավերդյան, 63), 17․ Արամ Խամոյան (14․ Սարգիս Մարտիրոսյան, 77):
Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան:
Մինչ այս Մ19 ՀՀ  ընտրանին ստուգողական խաղում 1:2 հաշվով  զիջել էրՀՀգավաթակիր «Ալաշկերտին»:  

Երևանի «Հանրապետականում» են նախատեսված Մ19 ՀՀ ընտրանու  ԵՎՐՈ-2019 –ի եզրափակիչ մրցաշարի խմբային խաղերը՝  հուլիսի 14-ին, 17-ին և 20-ին Արթուր Ոսկանյանի սաները հաջորդաբար կխաղան Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հասակակից հավաքականների հետ։

©2019 Armenian Soccer

back to top