Rate this item
(0 votes)

Վարդան Մինասյան. «Հուսով եմ թիմի արդյունքները լավ կլինեն և երկրպագուները կավելանան»

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա»  – ԱԻԿ խաղից առաջ կայացավ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախամխաղային մամուլի ասուլիսն,  ,որտեղ նա պատասխանեց լրագրողների իրեն ուղղված հարցերին.
- Անցկացրել եք մի շարք ընկերական  հանդիպումներ : Արդյո՞ք դրանք բավարար են ԱԻԿ-ի դեմ խաղում դրական արդյունքի համար:
- Այս ժամանակահատվածի համար` այո, սակայն չեմ կարող ասել` արդյոք դա բավարար է հաջորդ փուլ անցնելու համար: Այս ընթացքում անցկացրած հավաքներն ու ընկերական խաղերն առաջիկա հանդիպման համար չէին, այլ ամբողջ հաջորդ մրցաշրջանի: Մենք ոչ մի տեղ չենք շտապում:
- Թիմի կազմում որոշ փոփոխություններ են կատարվել: Ի՞նչ է դա տվել թիմին:
- Քանի որ մենք նոր ակումբ ենք, սելեկցիան շարունակական է լինելու: Անընդհատ փորձելու ենք ավելի բարձր մակարդակի նորեկներ հրավիրել: Մեր ամառային սելեկցիան ինձ լիովին գոհացրել է, որովհետև նորեկներն իսկապես ուժեղացրել են թիմը: Դա երևանց նաև ընկերական խաղերում: Փոփոխություններ անընդհատ լինելու են, որովհետև ակումբի ամբիցիաները շատ մեծ են:
- Հավանաբար, ուսումնասիրել եք ԱԻԿ-ին: Ի՞նչ կարող եք ասել նրա մասին:
- Վիճակահանությունից հետո հենց առաջին օրը սկսել ենք ուսումնասիրել մրցակցին: Մեր սպասելիքներին համապատասխան էր. ԱԻԿ-ն ուժային ու բարձր ինտենսիվությամբ ֆուտբոլ է խաղում: Նրանք ամբողջ 90 րոպեն աշխատում են: Բացի այդ, նրանք առավելություն ունեն խաղային տոնուսի առումով, որովհետև Շվեդիայի առաջնությանն ընթացքի մեջ է: Կփորձենք նրանց ուժեղ կողմերը նվազագույնի հասցնել և մերն օգտագործել:
- Նշեցիք նորեկների բարձր մակարդակի մասին, բայց նրանք հիմա ի՞նչ մարզավիճակում են:
- Մեր բոլոր ֆուտբոլիստների մոտ մարզվածության տարբեր աստիճան է, այլ ոչ թե միայն նորեկների: Կան խաղացողներ, որոնք հավաքականներից են վերադարձել, քիչ են հանգստացել: Փորձեցինք նրանց բերել մեկ մակարդակի վրա: Նորեկներն էլ տարբեր մարզվածության աստիճանում են: Մենք մեկ խաղի համար չենք ուզում ամեն ինչ արագացնել և հետագայում խնդիրներ ունենալ: Պատրաստվում ենք նոր մրցաշրջանին, սակայն հասկանում ենք, որ Չեմպիոնների լիգան մեզ համար շատ կարևոր է: Հատկապես, որ նորաստեղծ թիմ է և առաջին անգամ է հանդես գալու նման մրցաշարում: Եթե չեմ սխալվում, մեր ֆուտբոլիստների 90 տոկոսն այսպիսի հանդիպումների  փորձ չունեն: Շարժառիթի  առումով հաստատ խնդիր չենք ունենա:
- Որքանո՞վ եք կարևորում երկրպագուների ներկայությունը խաղին:
- Մեզ համար շատ կարևոր է: Ի ուրախություն մեր ակումբի, մեր երկրպագուների բանակը մեծանում է և այդ էներգիան ու աջակցությունը թիմը զգում է: Բնականաբար, այդ ամենը կախված է թիմի արդյունքներից: Հուսով եմ` այն լավ կլինի և երկրպագուները  կավելանան:

©2019 Armenian Soccer

back to top