Rate this item
(0 votes)

ՀՀ չեմպիոն «Արարատ-Արմենիան» երկրպագուների աջակցության ու սատարման կարիքն է զգում

Հուլիսի 9¬-ին ժամը 18:00-ին Երևանում  Ավանում գտնվող  ՀՖՖ Ակադեմիա Մարզադաշտում կայանալու է Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը: Այս անչափ կարևոր խաղում ՀՀ  չեմպիոն«Արարատ-Արմենիան»  ունի  մեր բոլոր հայրենակիցների աջակցության կարիքը:

Գործում է տոմսերի վաճառք: Արժեքը 2000 դրամ է: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՀՖՖ Ակադեմիա Մարզադաշտի տոմսարկղից (գլխավոր մասնաշենքի մուտքի հարևանությամբ), «Տաշիր» առևտրի կենտրոնի առաջին հարկում տեղակայված «Արարատ-Արմենիայի» նորաստեղծ վաճառակետից, կամ, կարող եք պատվիրել առցանց: Տոմսերի քանակը խիստ սահմանափակ է: Խնդրում ենք դրանք ձեռք բերել նախապես:

Սիրով սպասում ենք Ձեզ մարզադաշտում՝ միասին սատարելու մեր թիմին:


©2019 Armenian Soccer

back to top