Rate this item
(0 votes)

ՔԱՐԱՄՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՍԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՂԹԱՐԱՇԱՎԸ ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

Ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացողներ,39-ամյա երկորյակ եղբայրներ`կիսապաշտպան ԱՐՏԱՎԱԶԴ և հարձակվող ԱՐՄԱՆ՝ ՔԱՐՄՅԱՆՆԵՐԸ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո բնակվելով Ռումինիայում Բուխարեսում մասնակցել են ՈՒԵՖԱ-ի մարզչական Ա կարգի արտոնագրի դասընթացներին, ու ստացել են մարզչական այդ կարգի արտոնագիրը: Դրանից հետո սկսեցին մարզչական գործունեություն են ծավալել ԱՐՄԱՆԸ`Ռումինիայում, Արտավազդը սկզբում Ռումիայում ,ապա ԱՄՆ-ում:
Նրանք մարզում են պատանեկան թիմեր, որոնք տարբեր մրցաշարերում բարձր արդյունքներ են գրանցել:
Ընթացիկ մրցաշրջանում ԱՐՄԱՆ ՔԱՐԱՄՅԱՆԻ թիմը`Բուխարեստի Concordia Chiajna- 2003-ն գերազանց հանդես եկավ 15-16 տարեկանների Բուխարեստի առաջնությունում՝ Campionatul Bucuresti –ում և հունիսի 1-ին ժամանակից շուտ հռչակվեց չեմպիոնի կոչմանը: Ընդ որում նրա սաները ստուգատեսում արձանգրեցին բացառիկ`ռեկորդային ու աննախադեպ արդյունք`անցկացրած բոլոր 27 հանդիպումներում պարտության մատնեց իր մրցակիցներին ու անվիճելիորեն հռչակվեց ստուգատեսի հաղթող;
Առաջնության նախնական փուլում 2 խմբերում մեկնարկել էին 10-ական թիմեր: Մրցաշարի 2 -րդ փուլում յուրաքանչյուր խմբից լավագույն արդյունք գրանցած 5-ական թիմ պայքարը շարունակեցին փլեյ –օֆֆում:
Նկատենք, որ Concordia Chiajna-ի կազմում ելույթ է ունենում նաև Արման Քարամյանի որդին`Սուրեն Քարամյանն , ով մայիսի 8-ին նշել էր իր ծննդյան 15-ամյակը: Սուրենը իր թիմի ամենաարդյունավետ խաղ ցուցադրող ֆուտբոլիստներից մեկն ու ռմբարկուն է: Մերձակա մրցակիցների համար անհասնելի դարձած Արման Քարամյանի թիմը եզրափակիչ տուրում արդեն Բուխարեստի չեմպիոնի կարգավիճակում 4:1 հաշվով առավելության հասավ Comprest-ի նկատմամբ: Այս խաղում դուբլի հեղինակ դարձած թիմի գոլահար Սուրեն Քարամյանը առաջնության 27 խաղերում խփած 61 գոլով ճանաչվեց ստուգատեսի լավագույն ռմբարկուն:Վերջերս Բուխարեստի ֆեդերացիայում`
AMFB Bucuresti տեղի ունեցավ չեմպիոնի կոչման արժանացած Concordia Chiajna- 2003-ի պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես հայտնեց Արմանը հունիսի 15-30-ը իր սաներին արձակուրդ էր տվել, իսկ հուլիսի 1-ից վերսկսել են մարզումները: Հուլիսի 20-27-ը նախատեսում են Բուլղարիայում ուսումնամարզական հավաքի մասնակցել, իսկ օգոտստոի 4-ից էլ Concordia Chiajna- 2003-ն կներգրավվի արդեն 2003թ ծնվածների պատանեկան թիմերի Ռումինիայի առաջնությանը: Նկատենք, որ Արմանի երկու տղաները`15 –ամյա Սուրեն ու 13-ամյա Մհերը արդեն Մ16 և Մ14 տարերկանների Ռումինայի պատանեկան հավաքականների թեկանծուներ են ,ու մասնակցում են թե այդ ընտրանիների հավաքականերին և թե պաշտոնական հանդիպումներին:Քարմյանններին Ռումինիայում սիրում և մեծ հարգանքի են արժանացնում:
ԱՄՆ-ում մարզչական գործունեությամբ զբաղվող ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐՄԱՅԱՆԻ սաները ևս հաճախակի մեծ հաջողություններ են արձանագրում: Դրանցից վերջինը հունիսի 15-16-ին անցկացված իրենց ակումբի 2008թ ծնված պատանեկան թիմերի Golden state cup գավաթի խաղարկությունում էր, որտեղ Արտավազդի գլխավորած GOLDEN STATE BLACK 2008-ը 8 թիմերի պայքարին մասնակցեց: Անցկացրած թե՛ խմբային և թե՛ կիսաեզրափակչի ու եզրափակչի խաղերում նրա ղեկավարած թիմը 5 հաղթանակ տոնելով 2 –րդ տարին անընդմեջ ճանաչվեց լավագույն ու արժանացավ պատվավոր մրցանակին:Թիմի ռմբարկու Արտավազդի որդին ՝ հունիսի 8-ին 11-ամյակը նշած Արսեն Քարամյանն այդ հանդիպումներում կրկին ամենաարդյունավետն էր ու մրցաշարում 6 գոլ հեղինակեց:
Նկատենք, որ տևական ընդմիջումից հետո Արտավազդ Քարամյանն օրերս Ամերիկայից ժամանել է և հուլիսի 5-ից արձակուրդը հայրենիքում է անցկացնում: Նա Երևանում երկար սպասված հանդիպումներ է ունենում ու տարիների իր կարոտն է առնում իր հարազատներից, բարեկամներից, ընկերներից ու երկրպագուներից:


©2019 Armenian Soccer

back to top