Rate this item
(0 votes)

«ԱՐԱՐԱՏ -ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՆՈՐԱՄՈՒՏԸ ՉԼ-ՈՒՄ ՀԱՂԹԱԿԱՆ ԷՐ

ՀՀ  չեմպիոն «Արարատ-Արմենիան» այսօր    նորամուտը նշեց ՉԼ-ում:   Վարդան Մինասյանի գլխավորած թիմը ՉԼ-ի  որակավորման 1-ին փուլում  Երևանում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում  ընդունել էր   շվեդական ԱԻԿ-ին ու   դժվարին հաղթանակ տարավ 2:1 հաշվով :
Ակումբի 1-ին գոլը ՉԼ-ի մեկնարկային խաղում արդեն 3-րդ րոպեին խփեց  Պետրոս Ավետիսյանն,ով   դիպուկ է իրացրեց  11-մետրանոց հարվածը:
39-րդ րոպեին մրցակցի կազմում հանդես  եկող  Չինեդու Օբասին հաջողվել է խփել պատասխան գնդակը.   բայց Պետրոս Ավետիսյանը կրկին առաջ է մղեց  իր թիմին`2:1:
14-րդ րոպեից ԱԻԿ-ը 10 հոգով է մնացել, 2-ր դեղին քարտն է ստացել ու հեռացվել Ռոբերտ Լանդստրոմը:
Այս թիմների  պատասխան խաղը հուլիսի 17-ին կկայանա Ստոկհոլմի «Ֆրենդս Արենայում»։ Հիշեցենք որ «Արարատ-Արմենիա»-ԱԻԿ զույգի հաղթողը որակավորման 2 -րդ փուլում  կմրցի «Վալյուր»-«Մարիբոր» զույգի հաղթողի հետ։

©2019 Armenian Soccer

back to top