Rate this item
(0 votes)

Գեղամ Կադիմյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

ՀՀ գավաթակիր Երևանի  «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Գեղամ Կադիմյանի հետ:Այս մասաին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
«Փյունիկի»   մարզադպրոցի  սան հանդիսացող Կադիմյանը ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է Ուկրաինայում` հանդես գալով Խարկովի «Արսենալում», «Տիտանում», «Սումիում», «Հովերլայում», Դոնեցկի «Օլիմպիկում», «Կարպատներում», «Զարյայում», «Վորսկլայում»:
26-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիևի «Արսենալն» էր:
Ուկրաինայի Պրեմիեր լիգայում անցկացրած 83 հանդիպումներում Կադիմյանը դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 10 խաղերում Գեղամը 2 գոլ է հեղինակել:


©2019 Armenian Soccer

back to top