Rate this item
(0 votes)

«Շիրակը» հուլիսի 11 –ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Կրիմսկում

Հուլիսի 11-ի առավոտյան Գյումրու «Շիրակ»-ը մեկնել է Կրիմսկ, Ռուսաստան ։ Գյումրեցիները մինչև հուլիսի 25-ը հանգրվանելու են Գիգանտ սպորտային համալիրում:Ասյ մասին իրազեկում են Գոումրիի թիմի լրատվական ծառայոությունից:
Թիմի կազմում հավաքին են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝
Դարպասապահներ՝ Երմակով, Վսևոլոդ, Սոկրատ Հովհաննիսյան
Պաշտպաններ՝ Աղվան Դավոյան, Բոգդան Միլիչիչ, Մարկո Պրլևիչ, Արտյոմ Միքայելյան, Ժիրայր Մարգարյան,Արթուր Ամիրյան, Հակոբ Վարդանյան, Սերյոժա Ուռուշանյան, Վարդան Շախբազյան
Կիսապաշտպաններ՝ Կարեն Մուրադյան, Ռուդիկ Մկրտչյան, Լևոն Դարբինյան, Արման Ասլանյան, Առլեն Ծատուրյան, Ալբերտ Դարբինյան, Էդգար Մալաքյան
Հարձակվողներ՝ Մուսա Բակայոկո, Արամ Մուրադյան, Մորի Կոնե, Արտեմ Գևորգյան:
Ռաֆիկ Միսակյանը հավաքին չի  ներկայացել, Երևանում ընթացող  UEFA EURO U19-ի` Եվրոպայի առաջնության  եզրափակիչ մրցաշարին   մասնակցելու պատճառով:
Հուլիսի 13-ին Կրիմսկ քաղաքի «Տրուդ» մարզադաշտում  «Շիրակը»    հավաքի    շրջանակում առաջին ընկերական խաղում  6:1 հաշվով  պարտության  մատնեց   «Վիստային»: Հաղթական խաղի գոլերի հեղինակներ են դարձել՝ Արտեմ Գևորկյանը(հեթ-տրիկ), Մորի Կոնեն, Առլեն Ծատուրյանը և Էդգար Մալաքյան;

Այսօր`հուլիսի 17-ին  «Շիրակը» Կրիմսկի ուսումնամարզական հավաքի  կանցկացնի երկրորդ ընկերական հանդիպումը:մրցակիցն է լինելու Մախաչկալայի «Օլիմպիական ռեզերվ» ֆուտբոլային թիմը: Խաղի սկիզբը Երևանի ժամանակով   ժամը 19։00-ին:

©2019 Armenian Soccer

back to top