Rate this item
(0 votes)

ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳԻՄՅԱՆ. «ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԼԱՎ ՇԱՆՍԵՐ ՈՒՆԵՆՔ»

Սկոպյեում կայացած առաջին մարզումից հետո  ՀՀգավաթակրի մամուլի ծառայությունը  զրուցել է    «Ալաշկերտի» նորեկ, Կիևի «Արսենալից» երևանյան  թիմ տեղափոխված 22-ամյա կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի հետ:
«Լավ մարզում անցկացրեցինք, ինչից հետո վերլուծեցինք դիմակայության առաջին խաղը: Երևանում կարողացել ենք լավ արդյունք գրանցել, հաջորդ փուլ դուրս գալու լավ շանսեր ունենք:
Ինձ և Գեղամին (Կադիմյան-խմբ) «Ալաշկերտում» շատ լավ ընդունեցին: Շնորհակալ եմ ղեկավարությանը, մարզչական շտաբին, թիմակիցներիս, անձնակազմին, ինչպես նաև երկրպագուներին` լավ խոսքերի և մաղթանքների համար: Ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք «Ալաշկերտին» նորանոր հաղթանակներ տանել»,- նշեց Ավագիմյանը:

©2019 Armenian Soccer

back to top