Rate this item
(0 votes)

«Ալաշկերտը» հաղթահարեց «Մակեդոնիայի» արգելքն ու անցավ ԵԼ-ի որակավորման 2–րդ փուլ


Եվրոլիգայի որակավորման 1-ին փուլի   պատասխան    խաղը  ՀՀգավաթակիր «Ալաշկերտը» վստահ անցկացեց,  ու արտագնա  խաղում  3:0 հաշվով պարտության մատնելով  «Մակեդոնիային»    2 –րդ  փուլում խաղալու իրավունք նվաճեց:
Գագիկ Դաղբաշյանի փոխանցումից հետո 21-րդ րոպեին հաշիվը բացում է Ուրոշ Նենադովիչը:
Առաջին խաղակեսի ավարտից հետո  ՀՀ գավաթակիրը պահպանեց  հաղթական  հաշիվը: 2–րդ խաղակեսում Աբրահամ Խաշմանյանի  սաները  ուժեղացրին ճնշումն ու ևս  2 գոլ խփեցին:
Նիկիտա  Տանկովի փոխանցումից հետո    68-րդ րոպեին «Ալաշկերտի» երկրորդ գոլն է խփում փոխարինման մտած բրազիլացի կիսապաշտպան Տիագո Գալվանոն`2:0:
74-րդ րոպեին    Տարոն  Ոսկանյանը եռապատկեց  հաշիվը՝3:0:
Հիշեցնենք, որ  այս թիմերի երևանյան խաղում ևս հաղթել էին Խաշմանյանի սաները ՝3:1 հաշվով:
«Ալաշկերտը» հաղթեց «Մակեդոնիային» 3:0 հաշվով և անցավ  հաջորդ փուլ, որտեղ կհանդիպի ռումինական «Ստյաուային»:


©2019 Armenian Soccer

back to top