Rate this item
(0 votes)

Արթուր Ոսկանյան. «Մեր ֆուտբոլիստները սխալներից հետո հոգեբանորեն ուշ են վերականգնվում»

Երևանում ընթացող   Մ19 Եվրոպայի առաջնության B խմբի 2-րդ տուրում Հայաստանի   Երևանի  «Հանրապետական» ստադիոնում մրցեց Իտալիայի հավաքականի հետ ու պարտվեց՝ 0:4։ Հետխաղյա մամուլի ասուլում      Մ19 ՀՀ հավաքականի  գլխավոր   մարզիչ Արթուր Ոսկանյանը   պատասխանով լրագրողների հարցերին  նշեց.
Գիտեի, որ նրանց համար հոգեբանորեն դժվար է լինելու նման ահեղ մրցակիցների հետ խաղալը։ Հոգեբանական ճնշում կա մեր ֆուտբոլիստների վրա։ Նրանք սխալից հետո շատ ուշ են վերականգնվում:
Անցած խաղում՝ Իապանիայի հետ, տղաներն ավելի կաշկանդված էին։ Այս խաղում նրանք ավելի համարձակ էին ու կարողանում էին վերահսկել գնդակը։ Տղաներին ասել էի, որ պետք է արժանի պայքար մղել, իսկ հաշվի պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։
Պորտուգալիայի հետ հաջորդ խաղում մեր ֆուտբոլիստները պետք է ավելի շատ հավատան իրենց ուժերին։ Ես նույնպես խաղացել եմ Հայաստանի հավաքականում և, կարող եմ ասել, որ հավաքականի ֆուտբոլիստը դաշտում պետք է մեռնի, ինչպես՝ պատերազմում։ Այո՛, պարտվել ենք, բայց պետք է տղամարդկություն ունենանք և վերջին խաղում ցույց տանք այն, ինչ կարող ենք»։


©2019 Armenian Soccer

back to top