Rate this item
(0 votes)

ՀՀ առաջնության լավագույն ռմբարկու Ջոնել Դեսիրեն հեռացավ ...«Լոռիից»

Տեղեկացնում ենք, որ Ջոնել Դեսիրեի վարձակալությունը «Լոռի» ֆուտբոլային ակումբում ավարտվել է, և ֆուտբոլիստի բոլոր իրավունքները կրկին պատկանում են Հայիթին ներկայացնող «Միրեբալայիս» ակումբին:
Ինչպես հայտնում են  վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունից, երկարատև և ծանր բանակցությունները, ցավոք, արդյունք չտվեցին,  և «Լոռին» չկարողացավ ընդհանուր հայտարարի գալ Դեսիրեի ակումբի հետ՝ ֆուտբոլիստին Վանաձորում պահելու հարցում:
Ջոնել Դեսիրեն «Լոռիի» կազմում մասնակցեց 30 հանդիպման, դարձավ 17 գոլի և 5 գոլային փախանցման հեղինակ: Հայիթիի  ազգային հավաքականի հարձակվողը ճանաչվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկու:
«Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Դեսիրեին կատարած մեծ աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար: Ակումբը հաջողություն է մաղթում Ջոնելին հետագա ընթացքում


©2019 Armenian Soccer

back to top