Rate this item
(0 votes)

«Արարատ-Արմենիա» ԵԼ-ի որակավորման 2-րդ փուլում մրցելու է «Լինկոլն Ռեդ Իմպսի» հետ

ՀՀ չեմպիոն   «Արարատ-Արմենիա» ՉԼ-ի որակավորման 1-ին փուլից դուրս մնալուց  հետո  պայաքարը շարունակելու ԵԼ-ի որակավորման  2 –րդ փուլում , որտեղ նրանց մրցակիցն է լինելու  Ջիբրալթարի  «Լինկոլն Ռեդ Իմպսը»:  
«Արարատ-Արմենիա» - «Լինկոլն Ռեդ Իմպս» խաղին ընդառաջ:
Խաղը տեղի է ունենալու հուլիսի 23-ին  Երևանի ՀՖՖ ակադեմիա մարզադաշտում: ժամը 19:00-ին: Այս մասին հայտնում են ՀՀ չեմպիոնի մամուլի ծառայությունից:
Գործելու է տոմսերի վաճառք: Տոմսի արժեքը 1000 դրամ է:
Հուլիս20-ից սկսված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Երևանում գտնվող Ավանի ՀՖՖ Ակադեմիա Մարզադաշտի տոմսարկղից (գլխավոր մասնաշենքի մուտքի հարևանությամբ), կամ, կարող եք պատվիրել առցանց, որի հղումը հասանելի կլինի այսօր: Տոմսերի քանակը խիստ սահմանափակ է: Խնդրում ենք դրանք ձեռք բերել նախապես:
«Արարատ-Արմենիա» - «Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպումը ուղիղ կհեռարձակվի Առաջին ալիքի եթերում:
ԶԼՄ ներկայացուցիչների հայտարարագրման համար հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ:


©2019 Armenian Soccer

back to top