Rate this item
(0 votes)

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆԸ» ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ ԶԻՋԵՑ ՄԱԿԵԴՈՆԱԿԱՆ «ԲՈՐԵՑԻՆ», ՀԱՂԹԵՑ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ՝ «ԲԵԼԱՍԻՑԱՅԻՆ»

Հուլիսի 18-ին    ԵԼ-ի խաղարկության որակավորման 1-ին փուլի  պատասխան  խաղերում ՀՀ գավաթակիր Ալաշկերտն ու ՀՀփոխչեպիոն  Փյունիկը   Մակեդոնիայում 3:0 և 2:1  հաշիվներով հաղթեցին ու հետագա մրցապայքարիցդուրս մղեցին «Մակեդոնիային»   և «Շկուպիին»:  
Նույն օրը  Բուլղարիայում ուսւումնամարզական հավաք անցկացնող Կապանի «Գանձասար –Կապանը»   ստուգողական հանդիպում անցկացրեց  մակեդոնական«Բորեցի» հետ և զիջեց 0:1հաշվով:
Այսօր Բուլղարիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանկում  կապանյան թիմն անցկացրեց ստուգողական թվով 3-րդ հանդիպումը։ Այս անգամ մրցակիցը բուլղարական «Բելասիցա» ակումբն էր։
Առաջին կեսում թիմերը փոխանկվեցին երկուական գոլերով,կապանյան թիմից աչքի ընկան Գևորգ Օհանյանն ու Գեղամ Թումբարյանը։
Երկրորդ կեսում «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները կարողացան ևս երկու գոլ խփել, դուբլ ձևակերպեց Էմիլ Եղիազարյանը։ Արդյունքում՝ «Գանձասար-Կապան» - «Բելասիցա» 4:2։
Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը «Գանձասար-Կապանը» կանցկացնի հուլիսի 23-ին։ Մրցակիցը Կիպրոսը ներկայացնող «Օլիմպիակոս» ակումբն է։
«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» - «ԲԵԼԱՍԻՑԱ»՝ 4-2,
1-0 Գևորգ Օհանյան 6՛; 2-0 Գեղամ Թումբարյան 23՛, 2-1 Մարտին Տաուշանով 26՛, 2-2 Վլադիմիր Կաբրանով 32՛, 3-2 Էմիլ Եղիազարյան 54՛, 4-2 Էմիլ Եղիազարյան 84՛։
«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»
1 Գևորգ Կասպարով, 5 Դավիթ Տերտերյան, 29 Վարդան Արզոյան, 9 Գևորգ Նռանյան (28 Ալեքսանդր Հովհաննիսյան 45՛), 19 Վասպուրակ Մինասյան, 14 Արթուր Գրիգորյան, 3 Համլետ Ասոյան (6 Ուբեյմար 45՛), 10 Գևորգ Օհանյան (15 Աշոտ Ադամյան 45՛ (8 Նարեկ Ասլանյան 67՛)), 17 Գեղամ Թումբարյան, 37 Շուլա (77 Դավիթ Մինասյան 73՛), 30 Անդրանիկ Քոչարյան (18 Արման Հովհաննիսյան 45՛):


©2019 Armenian Soccer

back to top