Rate this item
(0 votes)

Armenian Soccer-ը մեկնարկում է 2018/19 մրցաշրջանի լավագույններին ընտրելու քվեարկությունը

Armenian Soccer

Armenian Soccer-ը մեկնարկում է քվեարկությունը 2018/19 մրցաշրջանի լավագույն հայ ֆուտբոլիստ, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ֆուտբոլիստ և Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն մարզիչ անվանակարգերում։
Քվեարկելու համար անհրաժեշտ է մուտք գործել կայք և մասնակցել կայքի աջ հատվածում տեղ գտած հարցմանը։

2018/19 մրցաշրջանի լավագույն հայ ֆուտբոլիստ անվանակարգում լավագույնի կոչման համար պայքարում են Սարգիս Ադամյանը «Հոֆֆենհայմից», Ալեկսանդր Կարապետյանը «Սոչիից», Մարկոս Պիզզելին «Ակտոբեից», Հենրիխ Մխիթարյանը «Արսենալից» և Կամո Հովհաննիսյանը «Ժետիսուից»։

2018/19 մրցաշրջանի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում պայքարում են Ջոնել Դեսիրեն «Լոռիից», Էրիկ Վարդանյանը «Փյունիկից», Անտոն Կոբյալկոն ու Պետրոս Ավետիսյանը «Արարատ-Արմենիայից» և Վահագն Այվազյանը «Բանանցից»։

2018/19 մրցաշրջանի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն մարզիչ անվանակարգում ներկայացված են Վարդան Մինասյանը «Արարատ-Արմենիայից», Անդրեյ Տալալաևը «Փյունիկից», Վարդան Բիչախչյանը «Շիրակից» և Աբրահամ Խաշմանյանը «Ալաշկերտից»:

Անվանակարգերում հաղթողները կպարգևատրվեն Armenian-soccer-ի ավանդական մրցանակներով։

Քվեարկությունը կավարտվի օգոստոսի 12-ին։

 

©2019 Armenian Soccer

back to top