Rate this item
(0 votes)

Հարավամերիկացի 2 լեգիոներներ համալրեցին «Լոռիի» կազմը

Նոր մրցաշրջանին ընդառաջ ՀՀ բարձրագույն խմբի   առաջնության  մասնակից Վանաձորի «Լոռին»  իր  թիմի կազմը ուժեղացնում է լեգիոներներով:
Օրերս նրանց  շարքերը համարեցին հարավամերիկացի 2 ֆուտբոլիստ:  Ինչպես հայտնում են վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունից, «Լոռի» է տեղափոխվել  բրազիլացի դարպասապահ Բրունո Սանթոսը:
29-ամյա ֆուտբոլիստի  նախորդ ակումբը եղել է Պորտուգալիայի 3-րդ լիգան ներկայացնող «Լիմիանոսը»:
«Լոռի» է տեղափոխվել  նաև կոլումբիացի պաշտպան Խուան Բրավոն:
29-ամյա այս ֆուտբոլիստն էլ  եկել է Արգենտինայից, որտեղ հանդես է եկել «Բարակաս», «Լոս Անդես», «Բոկա Ունիդոս» ակումբներում:
Այս ֆուտբոլիստների հետ  կնքվել է 2-ական  տարվա պայմանագիր


©2019 Armenian Soccer

back to top