Rate this item
(0 votes)

«Ալաշկերտ» - «Ստյաուա» հանդիպման ժամանակացույցը և լուսաբանումը


Հուլիսի 25-ին «Ալաշկերտը» կընդունի Ռումինիայի փոխչեմպիոն FCSB («Ստյաուա») թիմին Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում:Երևանյան ակումբի  մամաւոլի ծառայությունը,ներկայացնում է առաջիկա հանդիպման ժամանակացույցը և լուսաբանման կարգը: Միջոցառումները տեղի կունենան Երևանում Ավանում գտնվող ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի` Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:
24.07.2019
19:00 – 19:30.  Լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրում:
19:45.  FCSB-ի գլխավոր մարզիչի և ֆուտբոլիստներից մեկի մամուլի ասուլիսը:
20:00 – 21:00.  FCSB թիմի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար:
20:45.  «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և ֆուտբոլիստներից մեկի մամուլի ասուլիսը:
21:00 – 22:00.  «Ալաշկերտի» մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար:
25.07.2019
21:00.  «Ալաշկերտ» — FCSB
Խաղի ավարտից հետո կկազմակերպվի մամուլի ասուլիս և «խառը գոտի» լրագրողների համար:


©2019 Armenian Soccer

back to top