Rate this item
(0 votes)

ՀՀ երիտասարդական ընտրանու նախկին հարձակվողը համալրել է «Լոռու» կազմը

ՀՀբարձրագույն խմբի առաջնության  մասնակից Վանաձորի   «Լոռի» է տեղափոխվել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Գրիգոր Աղեկյանը:Այս մասաին հայտնում են վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունից:
23-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել Բելառուսից, որտեղի «Իսլոչ» թիմում հանդես է եկել նախորդ կես տարին: Մինսկը ներկայացնող ակումբի կազմում մասնակցել է առաջնության 5 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ:
Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում Գրիգորը մասնակցել է 34 խաղի, խփել 20 գոլ եւ կատարել 4 գոլային փոխանցում, դարձել 2017/18 թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Բարձրագույն խմբում մասնակցել է 28 խաղի, խփել 4 գոլ:
Մ21  ՀՀ  հավաքականի կազմում Աղեկյանը մասնակցել է 9 հանդիպման:
Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուի հետ պայմանագիրը կնքվել է 1+1 ֆորմատով:

©2019 Armenian Soccer

back to top