Rate this item
(0 votes)

Մեկնարկում է «Տարվա լավագույն գոլ» վճռորոշ քվեարկությունը

Best Goal nominees

Մոտեցանք եզրագծին:


Հարգելի գործընկերներ, Ձեր քվեներով որոշվեցին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության անցած՝ 2018/19 մրցաշրջանի «Տարվա լավագույն գոլ» անվանակարգում 4 շրջանների հաղթողները:
Այսօր մեկնարկում է վճռորոշ քվեարկությունը. 4 շրջանների հաղթող 4 գոլերը մինչ օգոստոսի 18-ը կպայքարեն տարվա լավագույնը ճանաչվելու համար:

1-ին շրջանն այս քվեարկությանը կներկայացնի 6-րդ տուրում «Լոռիի» հայիթցի հարձակվող Ջոնել Դեսիրեի գոլը «Արարատի» դարպասին, 2 շրջանը՝ 11-րդ տուրում «Բանանցի» նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոյի գոլը «Արցախի» դարպասին, 3-րդ շրջանը ՝ 24-րդ տուրում «Բանանցի» պաշտպան Վահագն Այվազյանի գոլը «Փյունիկի» դարպասին, իսկ 4-րդ շրջանը՝ 32-րդ տուրում «Ալաշկերտի» հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովի գոլը «Արարատ-Արմենիայի» դարպասին:

Նշենք, որ քվեարկության այս փուլում անհրաժեշտ է նշել միայն մի՝ լավագույն գոլը: Բոլոր սահմանափակումները, կապված քվեարկության ֆորմատի հետ, որոնք գործում էին նախորդ փուլերում, եզրափակիչ քվեարկությանը չեղարկվում են:
Հիշեցնենք նաև, որ «Տարվա լավագույն գոլ» անվանակարգի որոշման իրավունքը տրվում է Բարձրարգույն խմբի առաջնության մասնակից թիմերի գլխավոր մարզիչներին, ԲԽ առաջնության մասնակից թիմերի ակումբների մեկական ներկայացուցչի, ֆուտբոլային լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներին, ինչպես նաև՝ Armenian Soccer կայքի փորձագիտական խմբին:

 

©2019 Armenian Soccer

Related Video

back to top