Rate this item
(0 votes)

Karamyan Soccer Academy-Ի ԹԻՄՆ ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄՐՑԻ «ՓՅՈՒՆԻԿ-2008-1» ՀԵՏ

Արդեն հայտնել են, որ այս օրերին Հայաստանում հյուրընկալվում են ՀՀ ազգային հավաքականի նախկին լավագույն խաղացողներից մեկի, հանրահայտ կիսապաշտպան, այսօր 39-ամյա ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆԻ Հոլիվուդում հիմնադրած Karamyan Soccer Academy ակադեմիայի 2008թ ծնված պատանիների թիմի հայազգի 12 սաները:
Քարամյանն հայտնեց, որ  Հայաստան են  ժամանել ու առաջիկա  ընկերական հանդիպումներին մասնակցելու են  իր  ակադեմիայի հետևյալ խաղացողները `
Դարպասապահ` 13.ՀՈՎՆԱՆ ՆԱԶԱՐՅԱՆ,
5.ԱՐԱՄ ԹԵՐՆԿԱԼՅԱՆ,
7.ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ,
8.ՍՊԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ,
Նա ամենաբարձրահասակն է թիմում:
9.ՄԱՐԱՏ  ՍՏԵՓԱՆՅԱՆ,  
10.ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆ,
Նա մարզչի`Արտավազդ Քարամյանի որդին է, ով թիմի ռմբարկուն է:
11.ԷԴԳԱՐ ԿՐԲԱՇՅԱՆ,
13.ՀՈՎՆԱՆ ՆԱԶԱՐՅԱՆ,
18.ԱԼԲԵՐՏ  ՔԵՉՈՒՄՅԱՆ ,
22.ԱՐԹՈՒՐ  ԱԼԵՔՍԱՆՅԱՆ,
24.ՀԱՅԿ ԽՐԻՄՅԱՆ,
Այս  կարճահաակ, բայց տեխնիկապես գրագետ ու հնարամիտ  պատանի   ֆուտբոլիստը ամենակրտսեր է թիմի կազմում ու իր թիմակիցներից 2  տարով փոքր  է:Նա 2010թ է ծնվել:
77.ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ,
88.ԱՐՄԱՆ  ՓԻԼԻՊՈՍՅԱՆ:    

Ճանաչված ֆուտբոլիստն, ով այսօր արդեն իրավամբ նաև մանկապատանեկան թիմերի հրաշալի մարզիչ է դարձել, հայտնեց, որ մայր հայրենիքից իրենց կարոտն առնելուց բացի, իր սաները  Հայաստանում 4 միջազգային ընկերական հանդիպում  են ունենալու:
Karamyan Soccer Academy ակադեմիայի սաները իրենց մազչի `ԱՐՏԱՎԱԶԱԴ ՔԱՐԱՄՅԱՆԻ գլխավորությամբ հուլիսի 21-ին և 22 –ին  «Փյունիկի» մարզադպրոցի արհեստական խոտածածկով մարզադաշտում  հագեցած, հետաքրքիր ուբովանդակալից  ծրագրով   նախախաղային 2  հրաշալի  մարզում անցկացրին:
Իսկ թե իրականում ինչի են ընդունակ և ինչպիսի ներուժ ունեն     կերևա   արդեն առաջիկա ընկերական հանդիպումների ընթացքում:

Այսօր`հուլիսի 23-ին, ժամը 19-ին Փյունիկի» մարզադպրոցի արհեստական խոտածածկով խաղադաշտում   մրցելու են   ամերիկյան   Karamyan Soccer Academy-ի  և  Երևանի  «ՓՅՈՒՆԻԿ-2008 -1» ,   թիմերը:
«Փյունիկի »մանկապատանեկան դպրոցի ղեկավար ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ էլ  հայտնեց, որ  Քարամյանի թիմին  այսօր  դիմակայելու է    «Փյունիկի» 2008թ ծնված պատանիների 1-ին թիմը  ,որը հանդես է գալիս մարզիչ ՍԵՎԱԿ ԱՐԱՄՅԱՆԻ  ղեկավարությամբ: Դանիելյանը իրազեկեց նաև, որ «Փյունիկ-2008-1» թիմը  Երևանի առաջնության մասնակից է:  Նկատենք, որ համաձայն մրցակարգի այս տարիքային խմբի առաջնությունում հանդիպումներում թիմերին   միավորների  չեն շնորհվում:
Քարամյանն ու «Փյունիկ» ակումբը  այսօր հրավիրում են ֆուտբոլասերներին ներկա գտնվելու և ականատես լինելու  պատանի ֆուտբոլիստների  աշխույժ   ու դիտարժան մրցապայքարին, ուր նրանք խոստանում են երկրպագուներին ֆուտբոլային փոքրիկ գեղեցիկ  տոն պարգևել:


©2019 Armenian Soccer

back to top