Rate this item
(0 votes)

Karamyan Soccer Academy-Ի ԹԻՄԸ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արդեն հայտնել են, որ այս օրերին Հայաստանում հյուրընկալվում են ՀՀ ազգային հավաքականի նախկին լավագույն խաղացողներից մեկի, հանրահայտ կիսապաշտպան, այսօր 39-ամյա ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆԻ Հոլիվուդում հիմնադրած Karamyan Soccer Academy ակադեմիայի 2008թ ծնված պատանիների թիմի հայազգի 12 սաները: Ինչպես  նախապես հայտարարել էր Արտավազդ Քարամյանն  նրա գլխավորած թիմը մայր Հայաստանում նախատեսում  է  4 միջազգային ընկերական հանդիպում անցկացնել Հայաստանի իր հասկակաիցների հետ:
Հուլսիս 23-ի  երեկոյան  Երևանում «Փյունիկի»  մարզադպրոցի  արհեստական խաղտածածկով մարզադաշտում կայացավ այդ հանդիպումներից առաջինը:
Karamyan Soccer Academy ակադեմիայի  թիմը մրցեց  Երևանի առաջնության մասնակից  «Փյունիկի» 2008թ ծնված պատանիների 1-ին թիմի հետ,  որը հանդես եկավ մարզիչ ՍԵՎԱԿ ԱՐԱՄՅԱՆԻ  ղեկավարությամբ:
Հավասարազոր  մրցակիցների   հանդիպումն անցավ  լարված , հետաքրքիր ու դիտարժան պայքարում, մեծ բավականություն և   ոգևորություն   պարգևեց  մրցավեճին ընթացքին հետևող  մեծ թվով երկրպագուներին,որոնց մեջ   հատկապես մեծ թիվ էին կազմում ամերիկահայ   պատանի ֆուտբոլիստների հարազատներըն ու բարեկամները: Աչք շոյող էր հանդիսականների քանակն,  որին կնախանձեին անգամ  ՀՀբարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերն,  որոնց խաղերին մեծամասամբ  50- 100 երկրպագու է ներկա լինում:
Նկատենք, որ   հանդիպումը սկսվելուց  առաջ կողմերը փոխանակվեցին հուշանվերներով: ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆՆ իր հիմնադրած Karamyan Soccer Academy ակադեմիայի կողմից «Փյունիկ-2008-1»    13 խաղացողների  գեղեցիկ մարզահագուստներ նվիրեց:
Karamyan Soccer Academy ակադեմիա -  «Փյունիկ-2008-1»   թիմների հանդիպումն անցավ հիմնականում  ամերիկահայ պատանի ֆուտբոլիստների  առավելությամբ ,թեև հյուրընկալ տանտերերն էլ  տեխնիկական պատրաստականությամբ չէին զիջում  մրցակցին:  Երևանցիներին  հաղթանակի հասնելու առավել մեծ ձգտումով գերազանցած,  կազմակերպված  ու խելամիտ գործողություններով աչքի ընկած  Քարամյանի թիմի խաղացողները   մրցամարտը շահեցին 3:1 հաշվով , ու մայր հայրենիքում իրենց պատմական  1-–ին հաղթանակը տոնեցին:  
Karamyan Soccer Academy ակադեմիայի թիմի կազմում գոլերը հեղինակեցին Արամ Թերնկալյանը,  մրցամարտի ամենակտիվ խաղացող, թիմի ավագ  ու ռմբրակու, Արտավազդ   Քարամայանի որդին՝  ԱՐՍԵՆ  ՔԱՐԱՄՅԱՆՆ  ու Արման Փիլիպոսյանը:  
«Փյունիկ-2008-1»    կազմում   հեղինակության միակ գոլ խփեց  Մեսրոպ Կրբաշյանը:
Խորհդանշական էր, որ երկրպագուների շրջանում  մեծ հետաքրքրություն  առաջացրած  հանդիպման ընթացքին հետևեց , ներկա գտնվեց ու  ամերիկահայ  պատանի ֆուտբոլստների հետ հանդիպեց լեգենդար ֆուտբոլստ, 20-րդ դարի Հայստանի լավագույն ֆուտբոլստ ու  «Փյունիկ» ակումբի նախկին նախագահ ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
ՀԱրկ է նշել, որ խաղի ընթացքին հետևող բազմաթիվ  երկրպագուների շարքում էր ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆԻ   համար շատ թանկ ու հարազատ մի անձնավորություն` նրա ֆուտբոլի առաջին մարզիչը`  ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ,ում մոտ ԱՐՄԱՆ և ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆ  եղբայրները մարզվել են 5 տարեկանից: Լևոն Խաչատրյանն  հայկական ֆուտբոլի մեծ երախտավոր ՀԱՄՈ  ԽԱՉԱՏՐՅԱՆի  որդին է, ու նա էլ  շատ ուրախ էր տարիներ անց    իրենց  հիշարժան հանդիպման համար   ու խաղից հետո ողջագուրվեց իր այսօր մեծ ճանաչում ունեցող սանին  ու շնորհավորեց  արդեն մարզչական մեծ հաջողության առթիվ:
Հանդիպման ավարտից   հետո ինքը` Արտավազդ Քարմյանը , իր սաների հաջողությունն  հակիրճ այսպես մեկնաբանեց.  
«Շատ ուրախ ու հպարտ եմ, որ արդարացրինք մեր երկրպագուների և  հարզատների սպասելիքներն , նաև շատ ուրախ եմ, ,որ  նրանք  մեզ   հարգում, սիրում և հիշում են»:
Այսօր՝  հուլիսի   24-ին առավոտյան  ժամը 9-ին «Փյունիկի»  մարզադպրոցի  արհեստական խաղտածածկով մարզադաշտում Karamyan Soccer Academy ակադեմիայի թիմն կանցկացնի իր ընկերական 2 –րդ   հանդիպումն, որտեղ նրանց մրցակիցը կլինի  մինչև 11 տարեկանների Երևանի առաջնության մեկ այլ  մասնակից` «Փյունիկ-2008-2» , որը ելույթ  է ունենում   մարզ ՀԱՅԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ  գլխավորությամբ:
Քարամյանն հայտնեց, որ  Հայաստան են  ժամանել ու առաջիկա  ընկերական հանդիպումներին մասնակցելու են  իր  ակադեմիայի հետևյալ խաղացողները `
Դարպասապահ` 13.ՀՈՎՆԱՆ ՆԱԶԱՐՅԱՆ,
5.ԱՐԱՄ ԹԵՐՆԿԱԼՅԱՆ,
7.ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ,
8.ՍՊԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ,
Նա ամենաբարձրահասակն է թիմում:
9.ՄԱՐԱՏ  ՍՏԵՓԱՆՅԱՆ,  
10.ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆ,
Նա մարզչի`Արտավազդ Քարամյանի որդին է, ով թիմի ռմբարկուն է:
11.ԷԴԳԱՐ ԿՐԲԱՇՅԱՆ,
13.ՀՈՎՆԱՆ ՆԱԶԱՐՅԱՆ,
18.ԱԼԲԵՐՏ  ՔԵՉՈՒՄՅԱՆ ,
22.ԱՐԹՈՒՐ  ԱԼԵՔՍԱՆՅԱՆ,
24.ՀԱՅԿ ԽՐԻՄՅԱՆ,
Այս  կարճահաակ, բայց տեխնիկապես գրագետ ու հնարամիտ  պատանի   ֆուտբոլիստը ամենակրտսեր է թիմի կազմում ու իր թիմակիցներից 2  տարով փոքր  է:Նա 2010թ է ծնվել:
77.ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ,
88.ԱՐՄԱՆ  ՓԻԼԻՊՈՍՅԱՆ:    


©2019 Armenian Soccer

back to top