Rate this item
(0 votes)

ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆ . «ԴԺԳՈՀ ՉԵՄ ՏՂԱՆԵՐԻ ԵԼՈՒՅԹԻՑ, ՆՐԱՆՔ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ՊԻՏԻ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ԲՈԼՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ»

Այսօր՝  հուլիսի   24-ին առավոտյան  «Փյունիկի»  մարզադպրոցի  արհեստական խաղտածածկով մարզադաշտում   ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացող  ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆԻ ԱՄՆ-ում `Հոլիվուդում հիմնադրած Karamyan Soccer Academy ակադեմիայի 2008թ ծնված պատանիների թիմը   Հայաստանում իր ընկերական 2-րդ   հանդիպումն  անցկացրեց , որտեղ նրանց մրցակիցը էր   մինչև 11 տարեկանների Երևանի առաջնության մեկ այլ  մասնակից` «Փյունիկ-2008-2» -ն էր,   որը ելույթ  է ունենում   մարզիչ ՀԱՅԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ  գլխավորությամբ:Այս հանդիպումն էլ նախորդ օրը երեկոյան  տեղի ունեցած  Karamyan Soccer Academy - «Փյունիկ-2008-1»   մրցավեճն ,որտեղ 3:1 հաշվով առավելության հասան ամերիկահայ մանչուկները, անցավ  ահաշտ , լարված ու դիտարժան պայքարում և հաջողություն բերեց  տանտերերին երևանցի պատանիներին, ովքեր հաղթանակ տոնեցին   4:2 հաշվով , ռևանշի հասնելով նախորդ օրն  իրենց  թիմակիցների կրած պարտության դիմաց: Սակայն արդարության դեմ չմեղանչելու  համար   նշենք Քարամյանի սաները դարձյալ մարտական   և կամային բարձր որակներ  դրսևորեցին, ու  միայն թարմությամբ իրենց գերազանցած մրցակցին, որը նախօրին հանգիստ էր չեղել ու խաղ չէր ունեցել    զիջեցին,  քանի որ նախօրեին  տոթ  եղանակին անցկացրած  ծանր հանդիպումից  դեռ չէին հասցրել լիովին  վերականգնվել: Խաղասկզբում Karamyan Soccer Academy թիմի պատանիները հոգնածության պատճառով   կենտոնացվածության որոշակի  պակաս ունեցան, որի  հետևանքով  ունեցան որոշ վրիպումներ  ու փոխանցումներում սխալներ ունեցան: Ու նաև քանի , որ ամերիկահայ պատանիները 25 օր արձակուրդում էին եղել ու  հանգստացել էին,     չէին մարզվել,  շոգ եղանակին ծանրաբեռնված  ու լարված խաղերում  մկանային որոշ  խնդիրներ ունեցան,որին գումարվեց նաև թիմում միայն 2 պահեստային ունենալու հանգամանքը:    Այս ամենի հետևանքով  «Փյունիկ-2008-2»      խաղասկզբում նկատելի առավելության ստացավ  և 1-ին խաղակեսում խփած 2 գոլի,ապա  2 րդ կեսի սկզբում ևս2 գոլ արձանագրելով    հաղթում էր  արդեն խոշոր`4:0 հաշվով :Երևանցիների կազմում  2 –ական գոլի հեղինակ էին դարձել Գագիկ Ղազարյան ու Ալեն Սիմոնյանը;
Բայց ի պատիվ Քարամյանի սաների , պիտի նշել,որ  նրանք  ամենևին չընկչվեցին և  չկոտրվեցին :Այլ լսելով մարզչի  անընդհատ  հնչող  ակտիվանլու  հորդորները    խաղավերջում  2 –րդ  շնչառությունը բացելով  տիրեցն   նախաձեռնությանը,    համախմբված  ու համերաշխ  գործելով, համառություն   և մարտական ոգի  դրսևորելով  մարտնչեցին մինչ վերջ ,  ու որպես  այդ ամենի  փոխհատուցում    Karamyan Soccer Academy թիմի ավագ ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆԻ,  ապա ՄԱՐԱՏ   ՍՏԵՓԱՆՅԱՆԻ  խփած գոլերի շնորհիվ      կարողացան կարճատել հաշվի  մեջ  եղած տարբերությունն `2:4 :Խաղն   ի վերջո այդ հաշվով էլ ավարտվեց,   սակայն այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ  եթե փոքր ինչ ժամանակ մնացած լիներ չէր բացառվում , որ Քարամյանի սաները    պատրաստ էին     հավասարեցնել հաշիվը:Ողջ  հանդիպումում ակտիվորեն   և  ագրեսիվ գործած   ու խոստումնալից  պատանիներով համալրված Երևանի  թիմը արժանի հաղթանակ տարավ`4:2 հաշվով:
Հանդիպման  ավարտից հետո  Արտավազդ Քարամյանն  հայտնեց, որ չնայած պարտությանը  և եղած օբյեկտիվ  դժվարություններին, դժգոհ չէ իր  սաների ելույթից ,  քանի որ նրանք իրենց կրկին դրսևորեցին,  որպես մարտունակ,    կուռ  ու նպատակասլաց   կոլեկտիվ:Մարզիչը  գտնում էր, որ  իր   սաները պարտավոր են հոգեբանորեն պատրաստ  լինել ամեն տեսակի իրավիճակների, չէ, որ հնարավոր է լինեն  դեպքեր ,երբ օրվա մեջ  հարկ լինի    մրցման ընթացքում  մեկի փոխարեն 2 հանդիպում անցկացնել:Մարզչի  համար շատ կարևոր է   իր սաների ֆիզիկական պատրաստականությունը   և  նա վստահ  է, որ հաջորդ  հանդիպումում     իր սաներն ավելի հաջող  ելույթ  կունենա:  Այնպես, որ պարտություններից էլ պիտի դասեր քաղել:
Մեկօրյա հանգիստից հետո   Karamyan Soccer Academy թիմը  հուլիսի  26-ին առավոտյան ժամը 10-ին Երևանում կանցկացնի  իր միջազգային ընկերական  արդեն 3 –րդ հանդիպումը: Այս   անգամ Քարամյանի սաների մրցակիցը կլինի  մինչև 11 տարեկանների Երևանի առաջնության  ևս մեկ մասնակից`Երևանի    «Ալաշկերտ- 2008»  թիմն , որը հանդես է գալիս  ՀՀերիտասարդական   հավաքականի նախկին խաղացող ՍԵՐԳԵՅ ԷՐԶՐՈՒՄՅԱՆԻ  ղեկավորությամբ:
Karamyan Soccer Academy -   «Ալաշկերտ- 2008»  մրցավեճը տեղի   կունենա  Երևանի  «Ալաշկերտ»  ( նախկին «Նաիրի»)  մարզադաշտում:



©2019 Armenian Soccer

back to top