Rate this item
(0 votes)

ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ Karamyan Soccer Academy-Ի ԹԻՄԸ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԱՎԱՐՏԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐ ՄՐՑԱՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Արդեն հայտնել են, որ այս օրերին Հայաստանում հյուրընկալվում են ՀՀ ազգային հավաքականի նախկին լավագույն խաղացողներից մեկի, հանրահայտ կիսապաշտպան, այսօր 39-ամյա ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆԻ Հոլիվուդում հիմնադրած Karamyan Soccer Academy ակադեմիայի 2008թ ծնված պատանիների թիմի հայազգի 12 սաները:Քարմյանի այս քայլը իսկապես գովեստի է արժանի քանզի վերջին 20 Տարվա ընթացքում առաջին նագմ է  որարտսահմայն հայկան պատանեկան թիմ է հյուրընկալվում մայր հայրենիքում `Հսյաստանում,  այս հայենանվեր ու հայանպաստ  ձեռնարկը   բացառիկ հնսրավորություն է օտար ափերում ապրող հայ մաչուկներին շփվելու Հայաստանում ապրող իրեն հայրենակից հասկակակիցներին , ովքեր նույնպես ֆւտբոլով  են զբաղվում:  
Ինչպես  նախապես հայտարարել էր Արտավազդ Քարամյանն  նրա գլխավորած թիմը մայր Հայաստանում  հուլիս 23-27-ն ընկած ժամանակահատվածում նախատեսել էր    4 միջազգային ընկերական հանդիպում անցկացնել Հայաստանի իր հասակակիցների հետ:
Նախորդ 3 ընկերական հանդիպումներում այսպսի արդյուքներ են  գրացվել`
23.07.2019թ , Karamyan Soccer Academy -  «Փյունիկ-2008-1»`3:1,
24.07.2019թ, Karamyan Soccer Academy -  «Փյունիկ-2008-2»`2:4,
26.07.2019թ, Karamyan Soccer Academy -  «Ալաշկերտ-2008»`2:0:
Այսօր  Երևանի ԱՐԱՐԱՏԻ   Ձորաղբյուրի  մարզաբազայի  մարզադաշտում  հայաստտնյան մրցաշրջագայության      իր վերջին`4-րդ ընկերական խաղում Karamyan Soccer Academy թիմը հարաբերությունները պարզեց  մինչև 11 տարեկանների  Երևանի առաջնության մասնակից՝   Երևանի  «Արարատ- 2008»  թիմի հետ  մրցավեճում,որը հանդես է գալիս  մարզիչ ՄԱՔՍԻՄ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ  ղեկավարությամբ: Այս խաղում ևս Քարմայանի    սաների առավելությունը բացահայտ էր  ու նրանք մրցակաին պարտության մատնեցին խոշոր`5:1 հաշվով:Սա հայաստանյան  մրցելութների ընթացքում Karamyan Soccer Academy թիմի տոնած արդեն 3 –րդ հաղթանակն էր:Այս խաղում  Քարամյանի թիմի կազմում գոլերը հեղինակեցին`ԱՐՄԱՆ  ՓԻԼԻՊՈՍՅԱՆԸ, թիմի ավագ ու ռմբարկու `ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆԸ, ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ,.ԱՐԱՄ ԹԵՐՆԿԱԼՅԱՆ,  և ԱՐԹՈւՐ  ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ:
Հանդիպման ավարտից հետո   Արտավազդ  Քարամյանը խնդրեց անպայման իր երախտագիտությունը հայտնել  իր թիմի խաղացողների ծնողներին      իր այս  գեղեցիկ նախաձեռնությունը   Հայաստանում   կյանքի կոչելուն, ու իրագործելուն     լիովին  աջակցելու  և օժանդակելու համար: Նշեց նաև, որ ուրախ է, որ    5 տարվա  ընդմիջումից  հետո   Հայաստան կատարած   այս  այցելությունը լիովին ծառայեց իր նպատակին ու հնարավորություն տվեց պարզելու ուժերի հարաբերակցությունը  ու    իրեն և ծնողներին համոզվեց, որ իրենք ԱՄՆ-ում` Karamyan Soccer Academy-ում  աշխատանքները  ճիշտ ուղիով են ընթանում:  Մարզիչը նշեց, որ իհարկե ցանկալի է ու իրենք շատ կուզեին, որ հայստանյան պատանեկան թիմերն էլ  հնարավորություն ունենան  փոխադրաձ այցով հյուրընկավելուԱՄՆ-ում, ու իրենք սնհամբերությամբ  և սիրով կսպասեն նրանց:  
Մեկ անգամ ևս  հիշեցնենք,որ  Հայաստան էին  ժամանել ու ընկերական 4հանդիպումներին մասնակցեցին Քարամյանի վերջերս   Հոլիվուդում հիմադրած   ֆուտբոլի ակադեմիայի հետևյալ խաղացողները `
Դարպասապահ` 13.ՀՈՎՆԱՆ ՆԱԶԱՐՅԱՆ,
5.ԱՐԱՄ ԹԵՐՆԿԱԼՅԱՆ,
7.ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ,
8.ՍՊԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ,
Նա ամենաբարձրահասակն է թիմում:
9.ՄԱՐԱՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ,
10.ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆ,
Նա մարզչի`Արտավազդ Քարամյանի որդին է, ով թիմի ռմբարկուն է:
11.ԷԴԳԱՐ ԿՐԲԱՇՅԱՆ,
13.ՀՈՎՆԱՆ ՆԱԶԱՐՅԱՆ,
18.ԱԼԲԵՐՏ ՔԵՉՈՒՄՅԱՆ ,
22.ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ,
24.ՀԱՅԿ ԽՐԻՄՅԱՆ,
Այս կարճահաակ, բայց տեխնիկապես գրագետ ու հնարամիտ պատանի ֆուտբոլիստը ամենակրտսեր է թիմի կազմում ու իր թիմակիցներից 2 տարով փոքր է:Նա 2010թ է ծնվել:
77.ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ,
88.ԱՐՄԱՆ ՓԻԼԻՊՈՍՅԱՆ:



©2019 Armenian Soccer

back to top